Ֆրանսիայի ծովափին ջրի վրա լողացող էկո-հյուրանոց է հայտնվել
Ֆրանսիայի Բրետան շրջանի ծովափին լողացող էկո-հյուրանոց է հայտնվել, որը թափանցիկ տանիք ունի և աշխատում է արևային մարտկոցներով, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Lonelyplanet-ը:
Էկո-հյուրանոցից տեսարան է բացվում դեպի օվկանոսը, իսկ ապակյա տանիքը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է կատարվում ջրում: Նմանատիպ կառույցի գաղափարը Ջեյմս Բոնդի մասին «Գործակալը, որն ինձ սիրում էր» ֆիլմում է շոշափվել, որից էլ ոգեշնչվել են էկո-հյուրանոցը նախագծողները:
Տեղադրված արևային 5 մարտկոցներն ապահովում են մինչև 12 հոգու տարողությամբ էկո-հյուրանոցի աշխատանքը: Հաճախորդներին ծովային ջրով լոգանքների և առանձին խոհանոցների ծառայություններ են նաև մատուցվում:
Նախատեսվում է, որ 2021թ-ից սկսած նմանատիպ մի քանի էկո-հյուրանոց էլ է բացվելու, երբ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը կբարելավվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին