Սիեթլում բողոքի ցույցերի հետեւանքով տուժել է ավելի քան 20 ոստիկան
ԱՄՆ Սիեթլ քաղաքում (Վաշինգտոն նահանգ) բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է 21 ոստիկան, ձերբակալվել է 45 ցուցարար: Այս մասին հաղորդվում է տեղական ոստիկանության Twitter-յան էջում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ 20 ոստիկան արդեն աշխատանքի է վերադարձել, եւս մեկը դեռեւս հիվանդանոցում է ծնկի վնասվածքով: Ոստիկանությունից նշել են, որ ցուցարարները իրավապահների վրա նետել են քարեր, աղյուսներ, շշեր եւ օգտագործել են պայթյունավտանգ նյութեր:
Հաղորդվում է, որ ամերիկյան երկու քաղաքներում՝ Սիեթլում եւ Փորթլենդում չդադարող բախումները ոստիկանությունը որակել է խռովություն, ինչը նախագահին զորքն օգտագործելու հիմք է տալիս: Ցուցարարները չեն երկնչում դիակապտությամբ զբաղվել եւ հարձակվել սպաների վրա: Նրանք փորձել են Սիեթլում անչափահաս հանցագործների համար կառուցվող կենտրոնը հրկիզել, իսկ այնուհետեւ պայթեցնել ոստիկանական տեղամասը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին