Յուվենտուսը 36-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն․ Սա 9-րդ անընդմեջ Սկուդետոն է թուրինյան ակումբի համար
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնի անունը հայտնի դարձավ։ 9-րդ անգամ անընդմեջ Իտալիայի Ա սերիայի չեմպիոնի կոչումը նվաճում է «Յուվենտուսը»։
«Սամպդորիայի» դեմ խաղում Մաուրիցիո Սարիի թիմը Կրիշտիանու Ռոնալդուի և Ֆեդերիկո Բերնարդեսկիի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին 2-0 հաշվով։ «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 83-ի ու անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Ինտերի» համար։
Այսպիսով, «Յուվենտուսը» 36-րդ անգամ դառնում է Իտալիայի չեմպիոն։ «Բիանկոներիները» այս ցուցանիշով շարունակում են ռեկորդակիր մնալ։
Սա առաջին չեմպիոնական տիտղոսն էր Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ ու 9-րդը վերջին 9 տարում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում