Ռամզան Կադիրովը պատմել է չեչենների ցանկության մասին հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է չեչենների ցանկության մասին հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում, երբ նրա դեմ ընդունել էին սահմանափակիչ միջոցներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բոլոր նրանք, ովքեր տեսնում են ինձ, ասում են․ «Եթե դու ու քո ընտանիքը ԱՄՆ-ի ցուցակում ես, ապա մենք նույնպես այդ ցուցակում ենք»,-նշել է նա։
Կադիրովն ընդգծել է, որ ո՛չ իրեն, ո՛չ մյուս չեչեններին հնարավոր չէ վախեցնել պատժամիջոցներով։ «Ես խնդրում եմ նրանց, որ ամեն օր հնարեն պատժամիջոցներ իմ դեմ»,-հավելել է հանրապետության ղեկավարը։
ԱՄՆ-ի Պետդեպը հուլիսի 20-ին Կադիրովին, նրա տիկնոջն եւ երկու դստրերին ավելացրել է սեւ ցուցակում։ Չեչնիայի առաջնորդին մեղադրում են հանրապետությունում մարդու իրաավունքների խախտումների մեջ․ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ նա օգտագործել է կորոնավիրուսի համավարակը իր անօրինական գործողություններն արդարացնելու համար։ Կադիրովը պատասխանել է հրացաններով լուսանկարով եւ «թուլամորթներ» անվանել Պետդեպի աշխատակիցներին։


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ