Ֆաբիո Կապելո․ Մեսին դեռ Մեսի է՝ հանճար, «Բարսելոնան» հենց Մեսին է
«Միլանի», Մադրիդի «Ռեալի», «Ռոմայի», «Յուվենտուսի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հիացմունքով է խոսել «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսիի մասին։
«Մեսին դեռ Մեսի է՝ հանճար, «Բարսելոնան» հենց Մեսին է, իմ կարծիքով՝ նա է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ Ի դեպ, ես ցանկանում էի նրան տեսնել «Յուվենտուսում», երբ նա դեռ 17 տարեկան էր»,- Կապելոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի ավարտված առաջնությունում 33-ամյա Մեսին մասնակցեց 33 հանդիպման, խփել 25 գոլ, կատարեց 22 գոլային փոխանցում եւ 7-րդ անգամ ճանաչվեց լավագույն ռմբարկու։