Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Այդ երկրի պսևդոհայրենասերները պատրաստ են «պատերազմել» հեռու հայ-ադրբեջանական սահմանից՝ ծիրանի և խաղաղ քաղաքացիների դեմ

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի խոսքով՝ Մոսկվայում հայկական պետհամարանիշներով մեքենաների վրա ազգությամբ ադրբեջանցիների ռեզոնանսային հարձակման վերաբերյալ ամենաադեկվատ և խիստ գնահատականը տվել է հենց ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ Մոսկվայում տեղի ունեցածից օրեր առաջ, մեկնաբանելով Բաքվում հակահայկական հողի վրա անկարգություններ կազմակերպած երիտասարդների մասսայական ելույթները՝ Ադրբեջանի նախագահը նշեց, որ չնայած երկրում հայրենասիրության կտրուկ բռնկմանը և Հայաստանի հետ պատերազմի կոչերին, ամեն դեպքում, ազգային բանակ անցնելու համար դիմել էր ընդամենը 150 մարդ:

«Այսինքն՝ ծնողների փողերով Մոսկվայում հաստատված մի քանի երիտասարդների (որոնք ըստ էության անարգում են բազմազգ Ադրբեջանը-Վ.Լ.) ռազմատենչությունը ոչ միայն ցուցադրական է, այլ նաև վախկոտ և կեղծ,- ասաց նա, ապա հավելեց,-մի կողմից՝ կոչ անելով պատերազմի, հայտարարելով, որ պատրաստ են սպանել ազգությամբ հայերին, այդ երկրի պսևդոհայրենասերները պատրաստ են «պատերազմել» բացառապես հեռու հայ-ադրբեջաբական սահմանից և ոչ թե զինվարականների դեմ, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց, այլ՝ հայկական ծիրանների և խաղաղ քաղաքացիների, որոնք, մասնավորապես ապրում են այլ երկրի մայրաքաղաքում, որը հաց և արյուն է տալիս տալիս բոլոր ազգերին և տարբեր հավատքներ դավանողներին»:

Վլադիմիր Լեպեխինի խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ներում այսօր գրում են, որ Մոսկվայում սկսվել է իսկական պատերազմ ադրբեջանցիների և հայերի միջև, հայտնում են միմյանց վրա հարձակումների և պատերազմի մասին, երկու կողմերից հնչող հայտարարությունների մասին:

«Ամեն դեպքում, ցանկացած անաչառ վերլուծություն ցույց է տալիս, որ այս միջադեպերի մեծ մասում ավելի ագրեսիվ կողմ են ադրբեջանական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ՝ հիմնականում մարգինալացված երիտասարդությունը»,- նկատեց ռուսաստանցի քաղաքագետը:

Նա նաև համոզմունք հայտնեց, որ Մոսկվայում հայերի վրա հարձակումները չեն կազմակերպվել պաշտոնական Բաքվի կողմից: Նա ենթադրեց, որ ՌԴ-ի քաղաքներում կազմակերպվող հակահայկական և հակաադրբեջանական ակցիաները կազմակերպվում են տարբեր ռուսաֆոբ ուժերի կողմից, որոնց պետք են լարվածությունը և անկարգությունները Մոսկվայում և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում:

«Ինչո՞ւ են այդ պրովոկատորները հիմնականում օգտագործում ադրբեջանական սփյուռքը: Կարծում եմ՝ որովհետև հայկական սփյուռքը ավելի կազմակերպված է և նշանակում է իր գործողություններում ավելի զուսպ է: Այն չի հիմնվել Մոսկվայում հաստատված տարբեր մուսուլմանական խմբերի կողմից: Կարծում եմ՝ հիմա մասնավորապես հայերը ստիպված են հիմնել իրենց խմբերը, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանեն իրենց քաղաքացիներին: Հիմա ՌԴ-ում ապրում են միլիոնավոր մուսուլման-միգրանտներ, որոնցից շատերը կարող են դժգոհ լինել իրենց սոցիալական վիճակից և հեշտությամբ կարող են օգտագործվել ռուսաֆոբ և հակահայկական նպատակների համար, որոնք ունեն տարբեր ծայրահեղական իսլամական խմբերի և արևմտյան հետախուզության առաջնորդները»,- ասաց նա:

Վլադմիր Լեպեխինը հույս հայտնեց, որ Ռուսաստանում ապրող և աշխատող Հայաստանի քաղաացիները կշարունակեն իրենց գործողություններում մնալ հնարավորինս կոռեկտության շրջանակներում՝ չնայած Մոսկվայում ստեղծված ոչ այդքան սովորական իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանին եղած լարվածությանը:

«Խաղաղ քաղաքացիները չպետք է տուժեն և երկու ժողովուրդների դեմ հրահրվող տարբեր սադրանքներից,- ասաց նա,-հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կկարողանան ազդել Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքներում առկա իրենց սփյուռքի վրա, որպեսզի երիտասարդներին պահեն օրենքի և Ռուսաստանում ընդունված էթիկայի շրջանակներում»:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին: