Զույգը տնային կալանքում է կորոնավիրուսով վարակվելուց հետո կարանտին պահպանելուց հրաժարվելու համար
Կենտուկիից զույգը գտնվում է տնային կալանքում, քանի որ հրաժարվել էր կարանտին պահպանել կորոնավիրուսով վարակվելուց հետո, հաղորդում է Americaru-ն։
Էլիզաբեթ եւ Իսաիա Լինսքոթը հրաժարվել են ստորագրել մեկուսացման ռեժիմը պահպանելու մասին փաստաթղթերը։
Էլիազաբեթ Լինսքոթը (Elizabeth Linscott) վարակվել էր կորոնավիրուսով, սակայն չէր ցանկացել ինքնամեկուսանալ տանը, ուստի իշխանությունները ստիպել էին նրան եւ նրա ամուսնուն պահպանել կարանտինը։ Ամուսինները կրում են մոնիթորներ ձեռքերին, որոնք կտեղեկացնեն իրավապահներին, եթե նրանք լքեն իրենց տունը։
Լինսքոթն ասում է, որ թեստավորման ժամանակ նա որեւէ ախտանշան չի ունեցել, սակայն պատրաստվում էր այցելել իր ծնողներին, տատիկին եւ պապիկին Միչիգանում։ Նրա խոսքով՝ ամուսինները չէին համաձայնվել փաստաթղթերում ձեւակերպումների հետ, որոնք նրանց խնդրել էին ստորագրել։ Սակայն անվտանգության մասին բանավոր համաձայնությունը բավարար չէր առողջապահության դեպարտամենտի համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին