Հաքերները սովորել են հեռակա այրել սմարթֆոնները
Հաքերները սովորել են հեռակա հասանելիություն ունենալ սմարթֆոնների լիցքավորող սարքերին եւ այրել դրանք՝ ավելորդ էներգիա մատակարարելով, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:
Հայտնաբերված խոցելիությունը կոչվում է BadPower։ Դրա օգնությամբ հաքերները կարող են հեռակա կարգով միանալ գրեթե ցանկացած սմարթֆոնի, որն արագ լիցքավորվեւմ է՝ շրջանցելով սարքերի ծրագրային պաշտպանությունը: Ի տարբերություն շատ այլ խոցելիությունների, BadPower-ը կապված է ոչ թե սմարթֆոնի անձնական տվյալների գողության, այլ սարքի վրա ֆիզիկական հարձակման հետ: Կիբեռհանցագործների նպատակը լիցքավորվող սմարթֆոնին հասնելն է։
Մի շարք մանիպուլյացիաների միջոցով հաքերները մարտկոցի համար ավելցուկային էներգիայի մատակարարում են առաջացնում, որի հետեւանքով սմարթֆոնը կարող է գերտաքանալ եւ այրվել: Մասնագետները փորձարկել են 8 տարբեր ապրանքանիշների 35 արագ լիցքավորող սարքեր եւ պարզել են, որ 18 աքսեսուարներ խոցելի են: BadPower-ից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար թարմացնել սմարթֆոնի ծրագրային ապահովումը եւ չօգտագործել ուրիշների լիցքավորող սարքերը:
Վերջերս հայտնի դարձավ, որ հարավկորեական Samsung ընկերությունը, ինչպես ամերիկյան Apple-ը, այլեւս նոր սմարթֆոնների հետ անվճար լիցքավորող սարքեր չի տա, անհրաժեշտության դեպքում դրանք ստիպված կլինեն առանձին գնել: Սմարթֆոնների տուփերում «անվճար» լիցքավորող սարքերից հրաժարվելու որոշումը կօգնի ընկերությանը գումար խնայել եւ դրանով ինչ-որ կերպ փոխհատուցել անհատական սարքերում 5G-ի ներդրման ծախսերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր սերնդի Apple iPhone սմարթֆոնների շարքը առաջին անգամ հագեցած չէ ականջակալներով: Ընկերությունում կարծում են, որ բախվելով աքսեսուարների բացակայությանը, օգտատերերը կամ առանձին կգնեն EarPods, կամ կգնեն AirPods սերիայի անլար ականջակալներ: Բացի այդ, Apple-ը ակնկալում է նոր iPhone-ներին զրկել նաեւ լիցքավորող սարքերից, ընդ որում Apple-ն իր որոշումը բացատրում է ոչ թե խնայողությամբ, այլ շրջակա միջավայրի մասին մտահոգությամբ։


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) ...