Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստան

Նորակառույցներում բնակարանների գներն իջնում են

Անշարժ գույքի շուկայում հիմնականում իջել է նորակառույցների գները, երկրորդային շուկան գների նվազման այդքան մեծ փոփոխություն չի կրել: Ընդհանուր նվազում նկատվում է, բայց ոչ այնքան, որքան նորակառույցներում։ Հունիս ամսվա կադաստրի տվյալներով՝ գործարքների քանակը շատ չի նվազել՝ 1,2 տոկսով է նվազել՝ 2019 թվականի հունիս ամսվա համեմատ: Tert.am –ի հետ զրույցում նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:

«Նորակառույցների գները նվազել են, քանի որ նորակառույց շենքերը շատերն են վարկավորումով գնել, իսկ եկամտահարկի օրենքի շնորհիվ գները շատ էր թանկացել: Առկա է նորակառույցների մասով գների իջեցում, քանի որ մարդիկ կանխավճար են տվել, հետո աշխատանք են կորցրել կամ ինչ -ինչ պատճառներով ընթացիկ վճարները չեն կարողանում վճարել: Եկամտահարկով շատերը բնակարան գնեցին և գների անհամաչափություն առաջացավ: Օրինակ՝ նոր կառուցվող շենքը 1ք/մ-ը վաճառվում է 1100 դոլարով, իսկ կողքը ավարտված շենքի 1 ք/մ-ը 1000 դոլար է: Եկամտահարկի շնորհիվ՝ գներն արհեստական բարձրացել է, այսինքն այդ օրենքի շրջանակում գնաճը բնականոն չի եղել: Մի գուցե այդ օրենքը լավ էր, նախկինում, որպեսզի շուկան աշխուժանար, բայց վերջին երկու տարին չափից շատ գները բարձրացրեց, որը հիմա կարծես շտկվում է»,-նշեց Վահե Դանիելյանը:

Անշարժ գույքի գործակալության տնօրենը նշում է, որ կանխատեսումներ կան, որ մինչև տարվա վերջ 30 տոկոս գների իջեցում կլինի, սակայն հնարավոր է այդքան չլինի, քանի որ շուկան այդքան վատ վիճակում չէ, ինչպես կանխատեսվում էր, հնարավոր է իջեցում լինի մոտ 20 տոկոսի չափով.

«Հնարավոր է գները իջնի 30 տոկոս, հնարավոր է՝ իջնի 20 տոկոս, մենք էլ հետևում ենք միջազգային շուկայում ի՞նչ է տեղի ունենում: Հետևում ենք՝ պատվաստանյութի հետ կապված ի՞նչ կլինի, եթե պատվաստանյութը շուտ հայտնաբերվի, հնարավոր է գները այդքան չիջնեն, բայց հնարավոր է բուժում չլինի և վիրուսը կրկնվի, շատ անկանխատեսելի է ոչ մեկ չգիտի՝ ինչ կլինի:

ԱՄՆ-ում անշարժ գույքի գները չեն իջել, համաշխարհային տնտեսությունը մոտ 6 տոկոս անկում է ունեցել, բայց ուրիշ խնդիր էլ կա, քանի որ ԱՄՆ-ն միլիոններով, տրիլիոններով գումար է տպել և բաժանում է իր բնակիչներին և արդյունքում դոլարը՝ որպես արժույթ, իր գնողունակությունը կորցնում է, և հնարավոր է այս ճգնաժամից հետո գները բարձրանա, այսինքն ոչ թե գներն են բարձրանում, այլ դոլարն է իր արժեքը կորցնում»,-նշեց նա:

Անդրադառնալով վարձակալության տրվող տների գներին, նա նշեց, որ Կենտրոնում 300.000 դրամ և ավել բնակարանների գները իջել են 40-50 տոկոսի չափով:

Հարցին՝ թե Կառավարության աջակցման ծրագրերում, արդյո՞ք ներառվել է անշարժ գույքի շուկան, Վահե Դանիելյանը նշեց, որ անշարժ գույքի գործակալություններն աջակցություն չեն ստացել, պատճառը հավանաբար այն է, որ անշարժ գույքի գործարքների քանակը նվազել է, բայց չի զրոյացել, ինչը տեղի է ունեցել տուրիստական ոլորտում: