Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը սահմանել է Հայաստանից ավտոմեքենաներ ներկրելու պայմանները
Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը հայկական համարներով Ռուսաստանում ՃՈ տեսուչների հաճախակի դարձած ուշադրության պատճառով պարզաբանել է Հայաստանից մեքենաների ներկրման կանոնները, ասվում է կառույցի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԴՄԾ-ն հիշեցնում է, որ տրանսպորտային միջոցները, որոնք ձեւակերպվել են Հայաստանի Հանրապետության տարածքում 2014 թվականի հոկտեմբերի 10-ից հետո ՀՀ-ում գործող հարկերով (որոնք տարբերվում են ԵԱՏՄ տարածքում գործող հարկերից), ունեն օտարերկրյա ապրանքների կարգավիճակ։
ԵԱՏՄ-ում եւ Հայաստանի Հանրապետությունում հաստատված մաքսավճարների տարբերությունը վճարելու դեպքում օտարերկրյա ապրանքի կարգավիճակ ունեցող տրանսպորտային միջոցները ձեռք կբերեն Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ։
Միեւնույն ժամանակ նախատեսված է ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմեքենաներ՝ որպես օտարերկրյա ապրանք, ժամանակավոր ներկրելու հնարավորությունը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության տարածքում, առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։
Ընդ որում՝ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների տարածքներում օտարերկրյա տրանսպորտային միջոցների օգտագործումն այլ անձանց կողմից, ինչպես նաեւ դրանց օտարումը, օգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձին հնարավոր է միայն դրանց հայտարարագրման պայմանով մաքսային մարմիններում, ինչպես նաեւ մաքսատուրքերը վճարելու դեպքում։
Օտարերկրյա տրանսպորտային միջոցի կարգավիճակ ունեցող տրանսպորտային միջոցները ձեռք են բերում Միության ապրանքի կարգավիճակ 2023 թվականի հունվարի 1-ից։
Ըստ 03.08.2018 թվականին ընդունված ՌԴ № 283-ՖЗ Դաշնային օրենքի՝ տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է դիմել ՌԴ ՆԳՆ ՃՈ ստորաբաժանում տրանսպորտային միջոցը հաշվառելու համար անձի կողմից տրանսպորտային միջոցը ձեռքբերելուց հետո տասն օրվա ընթացքում, որն ավելի վաղ հաշվառված չէր Ռուսաստանի Դաշնությունում։


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը