ԱՄՆ-ն կվերացնի մուտքի արգելքը Եվրոպայից ուսանողների համար
Եվրոպայից ժամանող արտասահմանցի ուսանողներն ազատվում են ԱՄՆ ուղեւորությունների արգելքից, որոնք սահմանվել էին Թրամփի վարչակազմի կողմից կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված կարանտինի շրջանակներում, նշվում է հուշագրում, որը Պետդեպարտամենտն ուղղել էր Կոնգրես, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ըստ դրա՝ եվրոպական երկրների այն ուսանողները, ովքեր արդեն վիզաներ ունեն ԱՄՆ-ում սովորելու համար, սակայն որոնց արգելվել էր մուտք գործել երկիր մարտյան, աշնանը կկարողանան գալ դասերի: Ուսանողները, ովքեր դեռ վիզա չունեն, բայց կարող են այն ստանալ, եւս կարող են գալ ԱՄՆ:
«Այս բացառության տրամադրումը կնպաստի տնտեսական վերականգնմանը COVID-19 համաճարակի ավարտից հետո եւ կամրապնդի մեր անդրատլանտյան հարաբերությունների հիմնական բաղադրիչները»,- նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Երեքշաբթի ԱՄՆ իշխանությունները, մի շարք համալսարանների եւ որոշ օրենսդիրների խնդրանքով, չեղյալ են հայտարարել երկրում օտարերկրյա ուսանողների վիզաները չեղյալ հայտարարելու մասին հրամանը, ում դասընթացները կորոնավիրուսի պատճառով դասերն անցել էին առցանց ձևաչափի:
Հուլիսի սկզբին ԱՄՆ Ներգաղթի եւ մաքսային ծառայությունից (ICE) հայտնել էին, որ ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացող օտարերկրյա ուսանողները ստիպված են երկրից հեռանալ, եթե նրանց համալսարանները COVID-19 համավարակի ֆոնին անցնեն բացառապես օնլայն ուսուցման:
Ընդ որում՝ օտարերկրյա ուսանողները կարող են տեղափոխվել առցանց ուսուցմամբ բուհեր եւ այդպիսով մնալ ԱՄՆ-ում:
Օտարերկրյա ուսանողներին, որոնք կմնան ամերիկյան տարածքում, չնայած նրանց բուհերն անցել են օնլայն ուսուցման, սպառնում է ԱՄՆ-ից վտարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին