Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ Պոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել է Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝ BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրար Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայն Համայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել Հանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ 2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը Նոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև

Կենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՖրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել ԿարապետյանիՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համարՉեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայնՀամայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտելՀանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունըՆոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջևՁերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվելՀայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում էՄԻՊ-ն այցելել է ԿԸՀ․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱռողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջԿընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվըՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. հրապարակվել են ապրիլ ամսվա արդյունքները Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերելՁերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինքՊուտինը շատ շուտով կայցելի ՉինաստանՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման տարելիցին տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունՈւկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ ԵրմակըԻրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համարԺամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերըՀայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունումՀայ ըմբիշները Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում 6 մեդալ են նվաճելԱնցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվելԿառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունըԵրևանում ձերբակալվել են հայր և որդի. հայտնաբերվել է կոկաինի ապօրինի շրջանառության դեպք Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ումԳրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներումԿառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներըCOP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումիցՀայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի ԼիբանանինՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԸնտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիսԵվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկըԱռևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալՀայաստանի մշտական բնակչությունն ավելացել էԱստանայում մեկնարկել են Տոկաևի և Էրդողանի բանակցություններըԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեցՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբԸնտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտեԿիբեռանվտանգության ոլորտում կսահմանվի կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթն անցկացվելու է Հայաստանում
Աշխարհ

Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը. Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչներ

Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել Հայ֊ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով առաջացած լարվածության վերաբերյալ, որի հայերեն տարբերակն ամբողջությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հայտարարությունը և դրան կից լուսանկարը ներկայացնում ենք ստորև.

«Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը.

Մենք՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանականներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Երկու երկրների հյուսիսային սահմաններին հուլիսի 13-ից սկսված փոխադարձ հրետակոծություններն արդեն արժեցել են մեկ տասնակ մահեր, ինչն արդեն-իսկ չափազանց շատ է։

Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։

Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի ցանկացած և վարվող լարվածության սրման ռազմավարության։

Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է նրա համար, ով ցանկանում է շեղել իր ժողովրդի ուշադրությունն այն ստորացումներից, որոնք հենց ինքը է պարտադրել․ հիմնարար ազատությունների զրկում, կաշառակերություն, հովանավորչություն և թալան։

Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս, Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաև նավթի գնանկումով, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարևան ժողովուրդը։

Այս առումով, իրավիճակն էլ ավելի է բարդացել թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանն իր տնտեսական առաջընթացի համար հիմնվում է իրավական պետության ամրապնդման և բարձր տեխնոլոգիայի զարգացման վրա, մինչդեռ Ադրբեջանը մսխում է իր էներգակիրների ռեսուսները, ինչը վտանգում է նրա էկոլոգիական ապագան։ Ավելին, ուղղակիորեն Հայաստանի տարածքը թիրախավորող այս նոր ադրբեջանական ագրեսիան ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը սոսկ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար։ Հայաստանը ներակայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ Ադրբեջանի բուն նպատակը տարածաշրջանում հայկական ներկայության իսպառ վերացումն է, այսպիսով ձգտելով ավարտին հասցնելու ավելի քան մեկդարյա ցեղասպանությունը։

Այս առումով, մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած հանցավոր աջակցությունը։ Անընդունելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրը, որը կոչված է նպաստելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային համերաշխության հաստատմանը, ընդհակառակը, էլ ավելի է բարդացնում իրավիճակը՝ յուղ լցնելով կրակի վրա։ Ինպես Ալիևի, այնպես էլ Էրդողանի քայլերը, նպատակ ունենալով կանխելու արտաքին ռազմական ավանտյուրաների հետևանքով ժողովրդականության անկումը, ապակայունացնում են ողջ տարածաշրջանը։

Կիպրոսի և Սիրիայի հյուսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտությունից հետո, Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար, և ըստ այդմ՝ նոր և ուղղակի ոտնձգություն Ֆրանսիայի և Եվրոպական միության շահերի դեմ։

Չհանդուրժելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության արժեքների նման կոպիտ ոտնահարումը՝ մենք կոչ ենք անում կառավարությանը (ֆրանսիական) ձեռք առնել տվյալ իրավիճակից բխող քաղաքական և գործուն միջոցներ։

Ներկա պարագայում, մենք չենք վարանում ասելու, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը։

Բեռնար Ֆուրնիե – սենատոր,
Դանիել Կազարյան – պատգամավոր,
Ֆրանսուա Պուպպոնի – պատգամավոր, Ֆրանսուա-Միշել Լամբեր – պատգամավոր,
Գիյոմ Կսաբարյան – պատգամավոր,
Գի Տեսիե ֊ պատգամավոր
Ժան-Միշել Միս – պատգամավոր, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոն – պատգավոր, Միշել Ամիել – սենատոր,
Սոնիա Կրիմի – պատգամավոր,
Վալերի Բուայե – պատգամավոր»: