Արգենտինայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր են հայտնաբերել
Արգենտինացի բժիշկները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով ախտահարման 4 250 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակն սկսվելուց ի վեր: Այդ մասին հաղորդել է հարավամերիկյան հանրապետության առողջապահության նախարարությունը: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 111 160-ի: Ամենից շատ նոր դեպքեր են արձանագրվել Բուենոս Այրեսի նահանգում՝ 2 734:
Նրան հետեւում է մայրաքաղաքը 1 220 դեպքով: Ավելի վաղ Արգենտինայում մեկ օրում նոր վարակումների թիվը չի գերազանցել 3,6 հազարը: Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով 82 հիվանդի մահ, մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 2 050-ի: Առողջացել է 47 298 մարդ: Մարտի 3-ին Արգենտինայի իշխանությունները հավաստել են կորոնավիրուսով ախտահարման՝ երկրում առաջին դեպքը:
Մարտի 20-ից Արգենտինայում սահմանվել է ընդհանուր կարանտին: Հունիսի 4-ին նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը հայտնել է տարածաշրջանների մեծ մասում պարտադիր սոցիալական մեկուսացման ռեժիմի չեղարկման մասին: Բուենոս Այրեսի նահանգում եւ մայրաքաղաքում կարանտինը երկարաձգվել է առնվազն մինչեւ հուլիսի 17-ը, հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին