Ավիափոխադրողները բողոքի ձայն կբարձրացնեն. կոշտ խոսակցություն է եղել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունից և դեպի ՀՀ ավիաչվերթներն արդեն մոտ չորս ամիս դադարեցված են, և հասկանալի է, որ այդ ոլորտում բառացիորեն տիրում է չափազանց բարդ վիճակ։
Սա, իհարկե, գլոբալ խնդիր է: Սակայն աշխարհի մի շարք երկրներ արդեն սկսել են կամ նախատեսում են բացել սահմանները և թույլատրել թռիչքները: Հայաստանին դա, ցավոք, դեռևս չի վերաբերում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենին զուգահեռ բավականին լուրջ խմորումներ են առաջանում ավիափոխադրող ընկերությունների շրջանում, որոնք ունեն վարձակալած ինքնաթիռներ և վարձերը վճարելու ֆիքսված պարտավորություններ։ Չնայած առաջին մեկ-երկու ամսվա ընթացքում որոշակի փոխզիջումներ և համաձայնեցված գործընթացներ իրականացվեցին, սակայն այս պրոբլեմն աստիճանաբար խորացավ, ընդհուպ՝ վարձավճարների վերաբերյալ կոշտ խոսակցությունների մակարդակով։
Խնդիրը կապված է նաև ավիացիայի՝ սպասարկող անձնակազմի աշխատավարձերի հետ, քանի որ մարդիկ չորս ամիս գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ և, ըստ էության, եկամտի ոչ մի աղբյուր չունեն։ Ավիաընկերությունների սեփականատերերի համար ամենաառանցքային հարցը, սակայն, թռիչքուղու և տվյալ ուղղության հետ կապված հարցերն են, քանզի դրանց համար ևս հստակ ֆիքսված մուծումներ ու վարձավճարներ կան։
Թերթի տեղեկություններով, առաջիկայում, սահմանին վիճակը հանդարտվելուց հետո, ոլորտի ներկայացուցիչները պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել կառավարության ու պատկան մարմինների առջև, որպեսզի վերջիններս վերջապես փորձեն լուծումներ գտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք