Իշխանական պատգամավորը զգուշացրեց, որ կարող են «սամասուդի» ենթարկել լրագրողներին․ հիշեց նաև գնդակահարելու պրակտիկան
ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մի քանի լրատվամիջոցներից հրապարակումներ մեջբերեց։ «Նիկոլ Փաշինյան, այդ ի՞նչ ես պայմանավորվել ադրբեջանցի ընկերոջդ հետ, որ տղադ բանակը վերջացնելուց հետո պատերազմ սկսի։ Այդ փամփուշտները հայկական որտեղից են ձեռք բերվել, ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել բանակի փամփուշտները կամ հակառակորդը խոցեց ռազմավարական նշանակության օբյեկտ Հայաստանում»,- մեջբերեց պատգամավորը՝ դրանք գնահատելով դիվերսիա պետության դեմ։
«Ոչ վաղ անցյալում որակում ունեին այսպիսի մարդիկ՝ պրովոկատոր էին, և այդպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում, որովհետև դա անում էին ստիպված՝ պաշտպանելու համար երկիրը և ժողովրդին։ Իհարկե, այդ տարիներն անցել են և կիրառելի չեն, սակայն մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները նույնն են, և ես կոչ եմ անում մեր մեդիա մասնագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին՝ մտածել իրավական ինչ-որ կարգավորում, որ կարողանանք ֆիլտրել և այդ ախտը չմտնի դաշտ։ Ասեմ ավելին՝ ժողովրդի հետ շփվելուց արդեն միտումներ եմ տեսնում, որ մեր ազգաբնակչության մի լուրջ խավ փորձում է ինքնադատաստան տեսնել այդպիսի մարդկանց հետ։ Նաև իրենց կոչ եմ անում՝ այսպիսի հրապարակումներով կարող են շատ հեռուն չգնալ և «սամասուդի» արժանանալ, և իշխանությունները կարող է չհասցնեն փրկել նրանց»,- ասաց Արմեն Խաչատրյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք