Այս օրերին, մենք պետք է գործենք որպես մեկ միասնական ազգ-պետություն-բանակ. «Ազգային օրակարգ»
Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը խորապես ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հայտարարում է, որ Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունն է կրում այս ռազմական բախումների և նրա հետագա հետևանքների համար ողջ պատասխանատվությունը։ Հայրենիքի համար այս դժվարին օրերին, մեր բոլորի պարտքն է համախմբվել հերոսական հայկական բանակի շուրջը, որն անցած օրերի ընթացքում, պատվով կատարել է իր մարտական պարտականությունները, արժանի հակահարված է տվել հակառակորդին, պաշտպանել է մեր պետությունը և բնակչությունը հակառակորդի ոտնձգություններից։ Այս օրերին, մենք պետք է գործենք որպես մեկ միասնական ազգ-պետություն-բանակ, և մեր միասնականությամբ վճռական հակահարված հասցնենք հակառակորդի բոլոր նկրտումներին։
Մենք նաև հայտնում ենք մեր կուսակցության պատրաստակամությունը՝ գործնական բոլոր հնարավոր միջոցներով աջակցել մեր բանակին և պետությանը, մեր Հայրենիքի դեմ սանձազերձած ագրեսիան ետ մղելու և հերթական փորձությունից հաղթանակած դուրս գալու համար, և կոչ ենք անում մեր անդամներին և աջակիցներին՝ յուրաքանչյուրին իրենց հասու և իրավիճակից բխող միջոցներով աջակցել Հայրենիքի պաշտպանության համընդհանուր գործին։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո