Էփշտեյնն ու նրա սիրուհին տեսանկարահանել են հայտնի քաղաքական գործիչների ինտիմ հանդիպումները երիտասարդ աղջիկների հետ
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը, որը մեղադրվում է մանկապղծության մեջ, եւ նրա սիրուհին՝ Ժիսլեն Մաքսվելը, նկարահանել են ազդեցիկ քաղաքական գործիչների ինտիմ հանդիպումները անչափահաս աղջիկների հետ, The Sun-ին պատմել է աղբյուրը, որը նախկինում շփվել է սկանդալային զույգի հետ։
Աղբյուրը, որն, ըստ լրատվամիջոցի, նախկինում զբաղվել է թանկարժեք իրերի գողությամբ եւ Ուիլյամ Սթիլ կեղծանունով հարցազրույցներ է տվել, ասել է, որ Էփշտեյնը եւ Մաքսվելը ստիպել են իրեն դիտել մի քանի տեսանյութեր, որպեսզի ցույց տան, թե ինչպես են իրենք «տիրում» մարդկանց:
Սթիլը 58-ամյա Մաքսվելին, որը ձերբակալվել է երիտասարդ աղջիկների թրաֆիքինգի կասկածանքով, «վայրի նիմֆոմանուհի» է անվանել:
Նրա խոսքերով՝ զույգը իրեն ցույց է տվել սկանդալային տեսանյութեր՝ փորձելով համոզել,որ հայտնի մարդկանց վրա «ազդեցություն» ունի։
Նրա խոսքերով՝ ցնցող տեսարանների մասնակիցների թվում շատ հայտնի, ազդեցիկ քաղաքական գործիչներ են եղել:
Սթիլը նաեւ պատմել է, որ 2018-ին իր կողմից գրված «Սեքս եւ սերիական մարդասպան» թրիլլերի որոշ տեսարաններ այն հիշողությունների վերարտադրումն են, որոնք նա տեսել է Palm Beach-ում Էփշտեյնի առանձնատանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին