Նոան ջախջախեց Շիրակին և վերջին տուրում Արարատ-Արմենիային հաղթելու դեպքում կնվաճի չեմպիոնի կոչումը
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը և դարձավ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար։
Տանտերերը հաշիվը բացեցին 44-րդ րոպեին: Տուգանայինի արագ խաղարկումից հետո Մայրովիչը առաջ մղեց իր թիմին: 75-րդ րոպեին ռուս հարձակվողը դիպուկ իրացնելով 11 մետրանոցը կրկնապատկեց իր թիմի առվելությունը: 86-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչեվը մրցակցի դարպասապահի կոպիտ սխալից հետո հաշիվը դարձրեց 3:0, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Վարդան Մովսիսյանը 4-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:
Այսպիսով, «Նոան» 48 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, սակայն 3-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: Վարդան Մինասյանի թիմն այսօր կմրցի «Արարատի» հետ և հաղթանակի դեպքում մեկ միավորի առավելություն կունենա «Նոայի» նկատմամբ, իսկ վերջին տուրում 2 թիմերը մրցելու են միմյանց հետ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին