Սետիեն. Ավելի ու ավելի քիչ եմ սկսում հասկանալ VAR-ի աշխատանքը
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը դժգոհ է Իսպանիայի առաջնությունում մրցավարների կողմից կիրառվող VAR համակարգի աշխատանքից:
«Ես կարծում էի, որ VAR-ի շնորհիվ ֆուտբոլն ավելի արդար է դարձել, սակայն պարզվում է, որ ոչ: Ավելի ու ավելի քիչ եմ սկսում հասկանալ VAR-ի աշխատանքը»,- Սետիենի խոսքը փոխանցում է AS-ը:
Ավելի վաղ VAR համակարգից իր դժգոհությունն էր հայտնել նաև «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտեմուն, որը դիտել էր Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Մադիդի «Ռեալի» հանդիպումը Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում եւ դժգոհ է մրցավարությունից։ VAR-ի կիրառումից հետո 11 մետրանոց էր նշանակվել դաշտի տերերի դարպասին։ Ռամոսի գոլի շնորհիվ Արքայական թիմը հաղթել էր 1։0 հաշվով։
Հիշեցնենք, որ Պրիմերայի 34-րդ տուրում «Բարսելոնան» 4։1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին» եւ առաջատար «Ռեալից» հետ է 4 միավոր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին