Կիմ Չեն Ընը պատմել է, թե ինչպես Հյուսիսային Կորեային հաջողվել կանխել COVID-19-ի տարածումը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ին հաջողվել է կանխել COVID-19-ի տարածումը կուսակցության Կենտրոնական կոմիտեի հեռատես ղոկավարության եւ քաղաքացիների բարձր գիտակցության շնորհիվ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Մենք ամբողջությամբ կանխել ենք չարորակ վիրուսի տարածումը եւ կայուն հակահամաճարակային իրավիճակ ենք պահպանել՝ չնայած համաշխարհային առողջապահական ճգնաժամին, ինչը կուսակցության Կենտրոնական կոմիտեի հեռատես ղեկավարության փայլուն հաջողությունն է եւ բոլոր այն մարդկանց ցուցաբերված գիտակցական համակեցության բարձր զգացումը, որոնք մի ամբողջության նման են շարժվում տալիս կուսակցության Կենտրոնական կոմիտեի պատվերով»,- գրում է ԿԿՀԳ-ն Կիմ Չեն Ընի ելույթի մասին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել ամրապնդել հակահամաճարակային աշխատանքը՝ «պետության անվտանգությունը եւ ժողովրդի բարեկեցությունը լիարժեք կերպով ապահովելու համար»:
«Նա ընդգծել է առավելագույն զգոնության պահպանման անհրաժեշտությունը` առանց հակահամաճարակային ճակատում ինքնահանգստացման կամ թուլացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտությունը վերականգնել եւ ավելի կոշտ հակահամաճարակային ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակում, երբ չարորակ վարակիչ հիվանդության երկրորդ տարածման միտումը հարեւան երկրներում շարունակում է պահպանվել»,- պարզաբանում է գործակալությունը։
ԿԺԴՀ-ն հայտնում էր, որ COVID-19-ի դեպքեր երկրում չեն գրանցվել: Սակայն հունվարի վերջից երկիրը մի շարք միջոցառումներ էր ձեռնարկել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից պաշտպանվելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին