Նոր Զելանդիայի՝ կարանտինը խախտած առողջապահության նախարարը հրաժարական է տվել
Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դեւիդ Քլարքը, ով երկու անգամ խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված կարանտինի ժամանակ, թողել է իր պաշտոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Otago Daily Times-ը։
«Դեւիդը որոշեց, որ իր ներկայությունն այս պաշտոնում միայն շեղում է կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության ձեռնարկած միջոցառումներից եւ առողջապահության ոլորտում իրականացվող լայն բարեփոխումներից»,- մեջբերում է պարբերականը երկրի վարչապետ Ժասինդա Արդերնի խոսքերը, որն նշել է, որ ընդունել է առողջապահության նախարարության ղեկավարի կողմից չորեքշաբթի օրը ներկայացված դիմումը: Մինչեւ սեպտեմբերի 19-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները թափուր պաշտոնը կզբաղեցնի ԿԳ նախարար Քրիս Հիփքինզը:
Քլարքը Նոր Զելանդիայում մարտի 25-ին ազգային կարանտինի ներդրումից հետո երկու անգամ խախտել էր ինքնամեկուսացման ռեժիմը՝ այգում հեծանիվով զբոսանքի եւ լողափում ընտանեկան պիկնիկի ժամանակ: Այդ ժամանակ Արդերնը հրաժարվել էր հրաժարական տալ՝ նշելով, որ կաներ դա սովորական պայմաններում, բայց՝ ոչ համավարակի ֆոնին։ Կարանտինի խախտման համար առողջապահության նախարարության ղեկավարին, այնուամենայնիվ, զրկեցին ֆինանսների նախարարի օգնականի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր համատեղության կարգով, եւ իջեցրեցին մինչեւ ամենացածր աստիճանը նախարարների կաբինետում:
Հունիսի 9-ին կառավարության ղեկավարը չեղյալ էր հայտարարել համաճարակաբանական բոլոր սահմանափակումները, որոնք ուժի մեջ էին պետության տարածքում մարտ ամսից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին