Օդեսայի ափերի մոտ Սև ծովի ջուրը «ծաղկել» և սկսել է վատ բուրել
Օդեսայի ափերի մոտ Սև ծովի ջուրը սաստիկ շոգի պատճառով կանաչել, խտացել, ծաղկել և դրանում առկա ջրիմուռների քայքայվելու հետևանքով սկսել է վատ բուրել, գրում է eadaily.com կայքը։
Սրա հետ կապված շրջանի սպառողների պետական ծառայությունը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հայտարարություն է հրապարակել, որում հորդորել է հանգստացողներին առաջիկա օրերին չլողալ այս լողափերում։
«Օդեսայի ափերին ջուրը հանկարծակի խտացել է՝ նմանվելով կիսելի և զմրուխտագույն դարձել։ Անգամ բաց ծովում հսկայական դեղնականաչավուն հետքեր են առաջացել։ Քամու հետևանքով ալիքները կանաչով են պատել անգամ հանգստացողներին։ Միևնույն ժամանակ վախեցնող է ոչ միայն ջրի գույնը, այլ նաև դրա հոտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բնապահպանների խոսքով՝ ափին եղած ջրիմուռներն օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով սկսել են քայքայվել հենց ջրում։
«Այլ բառերով ասած՝ ծովը ծաղկել է։ Այդ պատճառով էլ Օդեսայի շրջանի սպառողների պետական ծառայության գլխավոր վարչությունը հատկապես երեխաներին այս ընթացքում ջրում չլողալու զգուշացում է արել»,- հավելել են գերատեսչությունում։
Միևնույն ժամանակ քաղաք ժամանած հյուրերին և բնակիչներին հորդորել են առաջիկա օրերին Սև ծովից հանված ծովամթերք չօգտագործել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին