«Բոլոր բռնապետները սարսափելի են, ինչպես կորոնավիրուսի համավարակը». ադրբեջանցի քաղաքական ներգաղթյալները բողոքի ակցիա են անցկացրել Գերմանիայի մի քանի քաղաքներում
Հունիսի 28-ին գերմանական Արնսբերգ, Համ և Զոստ քաղաքներում ադրբեջանցի քաղաքական ներգաղթյալները բողոքի ակցիաներ են անցկացրել` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Այս մասին գրում է turan.az կայքը:
DAS («Ընտրիր ժողովրդավարական Ադրբեջան») կազմակերպության անդամ և ակցիաների կազմակերպիչ Էլնուր Միրզոևը տեղեկացրել է, որ ակցիայի մասնակիցները կոչ են արել գերմանական հանրությանն անտարբեր չմնալ աշխարհի հակաժողովրդավարական ռեժիմների գործունեության նկատմամբ:
Ակցիաներն անցկացվել են «Բոլոր բռնապետները սարսափելի են, ինչպես կորոնավիրուսի համավարակը» կարգախոսով:
Ցուցարարներն ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալության և նրանց կտտանքների ենթարկելու վրա:
Ադրբեջանում իշխանությունների քննադատներին կալանավորում են կեղծ մեղադրանքներով: Ադրբեջանում ձերբակալված է ավելի քան 20 ակտիվիստ, քաղբանտարկյալների թիվը հասնում է շուրջ 160-ի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Գերմանիայում ապրող ադրբեջանցի մի խումբ քաղաքական ներգաղթյալներ հունիսի 11-ին բողոքի ակցիա են անցկացրել Բեռլինում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի դիմաց: Ակցիան կազմակերպվել էր ի նշան հունիսի 8-ին Բաքվի Յասամալի շրջանում ոստիկանության հատուկ գործողությունների դեմ բողոքի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին