Ֆրանսիայի նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Փարիզի դատարանը Ֆրանսիայի կառավարության նախկին ղեկավար Ֆրանսուա Ֆիյոնին 5 տարվա ազատազրկման է դատապարտել նրա կնոջ՝ Պենելոպեի ֆիկտիվ աշխատատեղերի մասին գործով, որից երեք տարին պայմանական է: Ինչպես հայտնում է RFI-ն, ինքը՝ Պենելոպա Ֆիյոնը դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման, հայտնում է RFI-ն։
Այսպիսով, դատարանը լիովին բավարարել է Ֆրանսիայի ազգային դատախազության միջնորդությունը, որն այս ժամկետներն էր պահանջել ֆիյոնների ընտանիքի համար:
Ամուսինները նաեւ տուգանքի են դատապարտվել՝ յուրաքանչյուրը 375 հազար եվրոյի չափով, ինչպես դա պահանջում էր մեղադրող կողմը Դատարանը նաեւ զրկել է Ֆրանսուա Ֆիյոնին առաջիկա տասը տարիների ընթացքում ընտրված պաշտոն զբաղեցնելու իրավունքից, Պենելոպե Ֆիյոնին՝ առաջիկա երկու տարվա ընթացքում:
Դատարանն Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի նախկին տեղակալ Մարկ Ժուլոյին դատապարտել է պայմանական երեք տարվա ազատազրկման եւ 20 հազար եվրո տուգանքի՝ նույնպես պայմանական։
Ֆիյոնների դատավարությունը սկսվել էր փետրվարի 26-ին Փարիզում: Ամուսինները մեղադրվում են 1998 թվականից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակահատվածում պետական միջոցների յուրացման եւ պետական գույքի չարաշահման հետ կապված հանցագործությունների «մեղսակցության եւ կոծկման» համար: Այս բոլոր տարիներին Պենելոպա Ֆիյոնը պաշտոնապես գրանցված էր որպես Ազգային ժողովի պատգամավորի օգնական: Այս ընթացքում նա պետական գանձարանից 613 հազար եվրո է ստացել:
Ֆրանսուա Ֆիյոնը մեղադրվում է նաեւ պետական միջոցների յուրացման եւ եկամուտների հայտարարագրման «պարտավորությունների խախտման» մեջ:


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը