Բրազիլացի ֆուտբոլիստը ողջ է մնացել մեքենայով 200 մետր բարձրությամբ ժայռից ընկնելուց հետո
Բրազիլական «Ֆլումինենսե» ֆուտբոլային ակումբի խաղացող Էնրիկեն ավտովթարի է ենթարկվել, սակայն գրեթե չի տուժել:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով բրազիլական աղբյուրին, ֆուտբոլիստի Land Rover մակնիշի մեքենան, որը նա է վարելիս եղել, գիշերն ընկել է 200 մետր բարձրությամբ ժայռից: Ընկնելիս մեքենան մի քանի անգամ շրջվել է:
Ֆուտբոլիստն աննշան վնասվածքներ է ստացել, և փրկարարների ժամանելուն պես նրա գիտակցությունը տեղն է եղել: Փրկարարներին հաջողվել է նրան անվնաս դուրս բերել ջարդուփշուր եղած մեքենայից:
Ներկա պահին բրազիլացին գտնվում է հիվանդանոցում և շուտով դուրս կգրվի: Էնրիկեն չի կարողացել հայտնել վթարի պատճառը, քանի որ խիստ ցնցված վիճակում է եղել:
Էնրիկեն առավել հայտնի է «Կրուզեյրո» ակումբի կազմում իր ելույթներով, որի համար 250 հանդիպում է անցկացրել և երկու անգամ դարձել Բրազիլիայի չեմպիոն:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին