Պուտինը պատմել է Միշուստինի մոտ ախտորոշված կորոնավիրուսի վերաբերյալ իր արձագանքի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել էր կորոնավիրուսով, ինքը պարտավոր էր լինել ավելի զգույշ եւ կառուցել աշխատանքային գրաֆիկը համապատասխան կերպով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Երբ պարզվել էր, որ վարչապետը, ցավոք, վարակվել է, ես պարզապես պարտավոր էի գործել շատ զգույշ եւ կառուցել իմ աշխատանքային գրաֆիկը համապատասխան կերպով»,-ասել է Պուտինը «Ռոսսիա-1»-ի եթերում։
Ընդ որում՝ նա հավելել է, որ սիրում է շփվել մարդկանց հետ։ «Մարդկանց հետ ուղիղ շփումը ներքին բավարարվածություն է պատճառում ինձ։ Սակայն ես շատ լավ հասկանում եմ, որ հանգամանքները պահանջում են փոխել իմ աշխատանքի ռեժիմը, գրաֆիկը»,-ասել է Պուտինը։
Նա հիշատակել է եւս մեկ հանգամանք։ «Ես նաեւ այսպիսի կանոն եմ սահմանել․ նախագահն ու վարչապետը երբեք չեն թռնում միեւնույն ինքնաթիռում, եւ նաեւ չեն թռնում միեւնույն ժամանակ տարբեր ինքնաթիռներում։ Քանի որ մենք ունենք հատուկ պատասխանատվություն երկրում իրավիճակը պահպանելու համար»,-ամփոփել է Պուտինը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին