Շրի Լանկայում 2 ռուսաստանցի է ձերբակալվել սատկած բզեզներ հավաքելու համար
Շրի Լանկայի դատարանը ձերբակալել է երկու ռուսաստանցու, որոնք մեղադրվում են բզեզներ հավաքելու մեջ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով փաստաբան Գեորգի Սուխովին:
Հաղորդվում է, որ գործով ներգրավված երրորդ անձը դոնիռոստովցի կենդանաբան Ալեքսանդր Իգնատենկոն է: Վերջինս կերակրափողի խոցով հոսպիտալացված է տեղի հիվանդանոցներից մեկում:
«Ալեքսանդր Իգնատենկոն հիվանդությամբ պայմանավորված այժմ հիվանդանոցում է, իսկ մյուս երկուսը, ցավոք, հինգշաբթի դատական հսկողության տակ են և գտնվում են բանտում: Մեղադրանքն, իմ կարծիքով, անօրինական և չհիմնավորված է, մեր քաղաքացիների կողմից որևէ հանցագործության մասնակից լինելու վերաբերյալ բավարար ապացույցներ հավաքված չեն, առավել ևս՝ մեղավորության ապացույցներ»,- ասել է Սուխովը:
Նա ընդգծել է, որ 3 ռուսաստանցիները սկզբում մեղադրվում էին 277 բզեզ ոչնչացնելու մեջ: Ընդ որում, ինչպես Սուխովին հայտնել է ռոստովցի կենդանաբանը, նրանք չեն զբաղվել բզեզներ հավաքելով և ոչնչացնելով, այլ հավաքել են ճանապարհի եզրերին ավտոմեքենաների վրաերթից արդեն սատկած միջատներին, լուսանկարել և նկարագրել դրանք:
Պաշտպանական կողմը համարում է, որ գործով գտնված ապացույցները հավաքվել են օրենքի կոպտագույն խախտումներով, ռուսաստանցիների խուզարկությունն անցկացվել է առանց թարգմանչի ներկայության, առանց որևէ արձանագրության կազմման:
Սուխովի խոսքով՝ գործով բոլոր նյութը, այդ թվում առաջադրված մեղադրանքը, գոյություն ունեն միայն սինգալերեն տարբերակով:
Փաստաբանը նշել է, որ դատական նիստից հետո, որն անցկացվել էր հինգշաբթի ռուսաստանցիներին տեղափոխել են բանտ, որտեղ պահվում են նաև ահաբեկչության, սպանության և բռնաբարության մեջ կասկածվող բանտարկյալներ: Ինքը՝ Իգնատենկոն, գտնվում է հիվանդանոցային սենյակում, որտեղ իր հետ մասին բուժում է ստանում 50 այլ մարդ:
«Յուրաքանչյուր բզեզի համար պահանջում են մի քանի հազար ռուփի, որոնք ընդհանուր առմամբ կազմում են ավելի քան 2 միլիոն ռուբլի: Նրանց ասում են՝ ընդունեք մեղադրանքը, վճարեք տուգանքը, հակառակ դեպքում՝ բանտարկություն»,- հավելել է Սուխովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին