Թրամփ. Ջո Բայդենի հաղթանակի դեպքում երկրում կստեղծվի անկառավարելի վիճակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Ֆենիքսում իր աջակիցների’ Ուսանողները հանուն Թրամփի նախաձեռնության հանրահավաքում երեքշաբթի օրը: Նախագահն իր խոսքում խստորեն քննադատել է դեմոկրատական կուսակցությանն ու իր հակառակորդ Ջո Բայդենին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Ծայրահեղ ձախակողմյան ուժերը ատում են մեր պատմությունը: Նրանք ատում են մեր արժեքները և այն ամենը, ինչին մենք հավատում ենք որպես ամերիկացիներ: Մենք ճիշտ ենք, քանի որ մեր պետությունը չի հզորացել իրենց շնորհիվ, այլ հզորացել է ի շնորհիվ Ձեզ և Ձեր գաղափարախոսության և մտքի թռիչքի»,- ասել է նախագահը:
Թրամփը քննադատել է նախորդ օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած զարգացումները բողոքի ցույցերի ընթացքում, երբ ցուցարարները փորձել են տապալել նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը, որը կանխվել է ոստիկանության կողմից: Նա ընդգծել է, որ հուշարձաններ տապալող և փողոցներում անկարգություններ հրահրող մարդկանց իշխանության գալուն պես, ոչ ոք անվտանգ չի լինի:
Նախագահը հայտարարել է, որ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում երկրում կստեղծվի անկառավարելի վիճակ, որին անկարող կլինի արձագանքել նախկին փոխնախագահը: Նա նշել է, որ անգամ նախագահ Օբաման երկար ժամանակ չէր խոսում Բայդենին աջակցելու մասին և միայն վերջերս է միացել նրան:
Դրա հետ մեկտեղ իր խոսքում նախագահ Թրամփն ընդգծել է, որ նախկին նախագահ Օբամայի բոլոր ջանքերն, ընդդեմ Թրամփի 2016 թվականի ընտրությունների ժամանակ, ձախողվեցին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին