Միհրան Հարությունյան. Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ իր աջակցությունը հայտնելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
«Միայն իրական մրցակցությունը կարող է մեզ տանել դեպի մեծ հաջողություններ: Դրան գումարած, պետք է կարողանալ տարանջատել բիզնեսը, քաղաքականությունը և կառավարումը: Օրինակ, ես չեմ հավատում որևէ քաղաքական գործչի կամ կուսակցության, քանի որ նրանք մեծ մասամբ պաշտպանում են իրենց, այլ ոչ թե քաղաքացիների շահերը: Ամենակարևորն այն է, որ ներկայիս քաղաքական գործիչները մենեջեր չեն: Այդպիսի մարդկանց կառավարման արդյունքը դուք կարող եք տեսնել ամենուր, ձեր շուրջը նայեք և տեսեք, թե ինչպես է ապրում այն երկիրը, որտեղ ապրում եք դուք:
Մենք բոլորս ոգեշնչված էինք մեր պատմական հայրենիքի նոր փուլով: Բայց ի՞նչ է փոխվել արմատապես այս 2 տարում: Իհարկե, կան հաջողություններ, ինչը հրաշալի է: Բայց համընդհանուր ի՞նչ բարեփոխումներ ունենք երկրում: Նոր փուլը հույս էր տվել, որ մեր երկրում կսկսվի արդար մրցակցություն՝ ըստ նոր կանոնների, որոնք մարդկանց մեծամասնությանը հասկանալի կլինեն և կտան թափանցիկություն բոլոր գործընթացներին: Բայց հիմա մենք ի՞նչ ունենք: Հատուկ անձանց դեմ քաոսային, նպատակային գործողություններ: Իսկ որտե՞ղ է այն կենդանի մրցակցությունը, որը նախկինում բոլորն էին խոսում: Կա դատարան, իրավապահ մարմիններ, թող նրանք զբաղվեն անօրինականություններով, եթե դրանք առկա են: Դա նրանց գործն է:
Էժան պոպուլիզմը կփոշիացնի բոլոր լավ մտադրությունները: ԵՎ հետո, երեկվա հերոսը կդառնա հիմնական թշնամին: Կառուցեք նոր Հայաստան, բայց բոլորի համար ընդհանուր և հասկանալի կանոններով: Հակառակորդի նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն սովորեք աշխատել նրանց հետ: Սա այն է, ինչ տեղի չի ունեցել այս ամբողջ ընթացքում: Հուսով եմ, որ բանականությունը հաղթելու է, և բոլորը զբաղվելու են իրենց գործերով: Վաստակել գումար, զբաղվել քաղաքականությամբ, վարել դատական գործընթացներ, ղեկավարել երկիրը: Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ: Դա իր հակառակորդների եսասիրական, վախկոտ պահվածքն է: Ինչպես ես նշել եմ գրառմանս մեջ, ամեն ինչի համար կա դատարան և օրենքներ: Խախտել է՝ կպատժվի: Բայց երբ օրենքները շահարկվում են անձնական նպատակներով, ահաբեկման և վենդետաների համար, այդպիսի անձինք երկիրը ղեկավարելու տեղ չունեն: Հուսով եմ, որ ճշմարտությունը հաղթելու է, և Գագիկ Նիկոլաևիչը հետագայում ևս զարգացնելու է տարբեր ոլորտներ և սպորտը՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ դեռ շատ աշխատանք կա անելու, և, ամենակարևորը, մեր հայ ազգի հեռանկարները»,- գրել է Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա