Իլոն Մասկը մեկնաբանել է Էմբեր Հերդի ու Կարա Դելեւինի հետ օրգիաների մասին տեղեկությունը
SpaceX-ի ու Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է դերասանուհի Էմբեր Հերդի եւ մոդել Կարա Դելեւինի հետ օրգիաների մասին տեղեկությունը, հայտնում է Page Six-ը։
Գործարարը հայտարարել է, որ ընկերական հարաբերություններ ունի Դելեւինի հետ, սակայն երբեք նրա հետ ինտիմ հարաբարերություններ չի ունեցել, եւ վերջինս կարող է հաստատել դա։
Միլիարդատերն ընդգծել է, որ Հերդի հետ սկսել է հանդիպել վերջինիս՝ Ջոնի Դեփից բաժանվելուց մեկ ամիս անց։ Նա դերասանին առաջարկել է փակել պատերազմի էջը. «Կյանքը չափազանց կարճ է այսքան երկարատեւ բացասականի համար»։
Այն մասին, որ Հերդը սիրային կապ է ունեցել Դելեւինի եւ Մասկի հետ, ամուսնացած լինելով Դեփի հետ, ավելի վաղ հայտարարել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղի հարեւանը՝ Ջոն Դրյուն։ Նա այդ մասին հայտնել է Դեփն ընդդեմ Հերդի զրպարտության մասին գործի քննության ընթացքում։
Երեքին էլ 2016թ.-ին նկատել են Դեփի առանձնատանը, ուր նրանք գիշեր են անցկացրել։ Դրյուն նախկինում ամուսնացել է եղել Հերդի լավագույն ընկերուհու՝ Ռոքել Պենինգթոնի հետ։ Նրա խոսքով՝ նախկին կինն իրեն հայտնել է, որ դերասանը սիրավեպ է ունեցել Դելեւինի ու Մասկի հետ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ