Անկեղծ հագուստը բացասաբար է ազդում կանանց ինտելեկտի վրա
Կանայք նկատելիորեն ավելի վատ են հաղթահարում ինտելեկտի գործակիցը որոշող թեսթերը, երբ անկեղծ հագուստ են հագնում։ Այսպիսի եզրակացության են եկել կանադացի գիտնականները, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Տորոնտոյի համալսարանի աշխատակիցները կազմակերպել են հետաքրքիր փորձ՝ մի խումբ կանանց մասնակցությամբ: Սկզբում կանայք իրենց սովորական առօրյա հագուստով IQ թեսթ են անցել, իսկ հետո հետազոտողները խնդրել են, որ նրանք թեսթավորման գան անկեղծ հագուստով: Կանայք հագել են նեղ, կարճ զգեստներ, բաց վերնաշապիկներ եւ այլն:
«Երկրորդ թեսթում կանայք հարցերի շուրջ շատ ավելի երկար էին մտածում: Ավելին, փորձարկվողները ավելի հաճախ էին սխալ որոշումներ կայացնում, ինչի արդյունքում ինտելեկտը որոշող թեսթերը նկատելիորեն վատ լուծեցին: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Մենք կարծում ենք, որ այս ամենի պատճառը շեղող ազդեցությունն է, որ գործում է անկեղծ հագուստը»,- ասում են ուսումնասիրության հեղինակները:
Գիտնականները որոշել են, որ անկեղծ հագուստով կանանց սխալ պատասխանել ստիպել է այն ֆենոմենը, որը հայտնի է որպես «մարմնի գիտակցում»: Բաց հագուստ կրելով՝ կանայք սկսում են մտածել, թե ինչպիսին է իրենց տեսքը, այդ պատճառով պարզապես չեն կարողանում ինչպես հարկն է կենտրոնանալ: Ուղեղի կոգնիտիվ ռեսուրսները գերի են դառնում արտաքին տեսքի համար պատասխանատու գործընթացներին, հետեւաբար ակտիվ մտավոր գործունեության համար ռեսուրսներ չեն մնում: Կանայք պետք է դա հաշվի առնեն, երբ պատրաստվում են այս կամ այն միջոցառմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին