Թրամփը ԶԼՄ-ներին մեղադրել է Սիեթլում բողոքի ակցիաները «քաղաքական նպատակով» չլուսաբանելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ ԶԼՄ-ները միտումնավոր քիչ են լուսաբանում Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում ընթացող ցույցերը, որտեղ ցուցարարները ստեղծել են «Կապիտոլիումի բլրի ինքնավար գոտի»։
«Որևէ մեկը նկատո՞ւմ է, թե որքան քիչ են կեղծ լրատվամիջոցները լուսաբանում Սիեթլում ձախ արմատականների գրավման մասին։ Դա արվում է միտումնավոր, որովհետև նրանք գիտեն՝ այդ անիրազեկությունն ինչ ուժեղ ազդեցություն ունի քաղաքական առումով։ Քաղաքապետն ու նահանգապետը պետք է որ ամաչեն։ Սա հնարավոր է հեշտությամբ շտկել»,- գրել է Թրամփը Twitter-ում։
Նշենք, որ ցուցարարների վերահսկողության տակ է հայտնվել Սիեթլի կենտրոնում գտնվող մի ամբողջ շրջան՝ Կապիտոլիումի բլուրը, որը հայտարարել են «Կապիտոլիումի բլրի ինքնավար գոտի»: Մուտքը թաղամաս արգելափակվել է բարիկադների օգնությամբ։
Ցուցարարների հետ մի շարք բախումներից հետո իրավապահները լքել են տեղի ոստիկանական բաժանմունքը՝ ակցիայի մասնակիցներին թողնելով առանց ոստիկանության հսկողության:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, որ «ներքին ահաբեկիչները, որոնք ղեկավարում են արմատական ձախ դեմոկրատները, գրավել են Սիեթլը»: Նա կոչ էր արել Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլիին և Սիեթլի քաղաքապետ Ջենի Դուրկանին կարգավորել իրավիճակը և «քաղաքում վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնել»։
«Եթե դուք դա չանեք, ես կանեմ: Այդ սարսափելի անարխիստներին պետք է անհապաղ կանգնեցնել»,- գրել էր ԱՄՆ նախագահը, ինչին ի պատասխան Սիեթլի քաղաքապետ Ջենի Դուրկանը Թրամփին կոչ էր արել բողոքի ակցիաների ժամանակ տեղական իշխանությունների գործողություններին գնահատականներ չտալ և «վերադառնալ բունկեր»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում շարունակվում են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո բողոքի ցույցերը։ Վերջին շրջանում ակցիաներում ավելի ու ավելի քիչ են բռնության ու վանդալիզմի դեպքերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին