Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելը շատ բարդ գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելը շատ բարդ գործընթաց է և դրա համար պետք է մի քանի նախապայման։
1. Պետք է ունենալ տեսություն, ըստ որի մարդիկ բաժանվում են իրարամերժ զանվածների՝ սևերի ու սպիտակների։ Դա կարող է ունենալ ազգայնական, սոցիալական, ռասսայական, կրոնական բնույթ։ Նացիստական Գերմանիան, Կոմբոջիայի կխմերները, Ստալինի ժամանակաշրջանը, Ռուանդայի խուտուները, Չիլլին Պինոչետի ժամանակներն ունեին գաղափարախոսություններ, կամ գոնե վերը նշված հիմնավորումներից մեկը։
2. Ունենալ ռեպրեսիաներ իրականացնող կադրեր, որոնք մոտիվացված լինեն։ Փորձը ցույց է տալիս, որ ոստիկանությունը չի կարող իրականացնել զանգվածային ռեպրեսիաներ։ Ոստիկանությունը հանցավորության դամ պայքարի գործիք է և քաղաքական նպատակներով իրականացվող ռեպրեսիաների համար չի նախատեսված։ Ամենասև գործը իրականացնում են հատուկ ջոկատները՝ ֆորմալ, կամ ոչ ֆորմալ կարգավիճակներով, իսկ նման կառույցներ ստեղծելը զգալի ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում, նաև՝ ժամանակ։
3. Ռեպրեսիաներ իրականացնողները պետք է վստահ լինեն, որ նման ռեժիմի կյանքն երկար է լինելու, որ կարճ ժամանակ անց պատասխանատվության չեն ենթարկվի։
4. Անհրաժեշտ է նաև ունենալ արտաքին հովանավորներ, որոնք կապահովեն ռեսուրսներ և քաղաքական տանիք, իսկ արտակարգ դեպքերում նաև՝ ապաստան։ Սա առաջին հերթին վերաբերվում է փոքր երկրներին»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան