Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ) Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահել Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել Վերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքի Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»
Կարծիք

Եթե Ծառուկյանի դեմ այս արշավը Նիկոլը մարսի, անցնելու է մյուսներին. Արեգնազ Մանուկյան

7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյանն ապօրինի պատվեր է տվել Ծառուկյանի դեմ և ԱԱԾ-ն օգտագործում է ընդդիմախոսներին լռեցնելու համար

Երբ Փաշինյանն ապօրինաբար կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին, շատերը լռեցին և նույնիսկ թաքուն ուրախացան։ Մտածեցին, որ Նիկոլն իր մաղձը կթափի չմերժված նախագահի վրա, իսկ իրենք կպլստան։ Այդպես չեղավ։ Ու չի լինելու։ Եթե Նիկոլի ձեռքը ճար լինի, ապա բացի իրենից, մարդ չի թողնելու քաղաքական, քաղաքացիական ու բոլոր հնարավոր այլ դաշտերում։ Ինքը դատախազից մինչև համաճարակաբան աշխատում է։ Իսկ նման մարդիկ տոտալիտար հիվանդությամբ են տառապում։

Երբ Սամվել Մայրապետյանին, ով ծանր հիվանդ էր, կալանավորեցին զուտ այն բանի համար, որ նա ստիպված լինի Նիկոլի ուզած ցուցմունքը տա Քոչարյանի դեմ ու դրա դիմաց գործարք առաջարկեցին, էլի շատերը լուռ էին։ Թամաշա էին անում ու մտածում, որ իրենք տակից կպայմանավորվեն Նիկոլի հետ։ Սխալվեցին ու սխալվում են։

Երբ օրը ցերեկով փորձ է արվում բիզնես խլել ու կանգ չեն առնում անգամ ընտանիքի անդամին որպես պատանդ օգտագործելու տարբերակի առաջ, կողքից նայում են ու ձայն չեն հանում՝ մտածելով, որ իրենք ավելի լավն են։ Չեն հասկանում, որ եթե այդ խլոցիի մոդելն աշխատեց, հետո իրենց դեմ էլ է կիրառվելու։

Երբ Փաշինյանը սկսեց մյուսների դեմ գնալ, երրորդները մտածեցին, որ իրենք կարող են պայմանավորվել վարչապետի հետ ու գլուխները պրծացնել՝ Աննա Հակոբյանի ֆոնդին կամավոր-պարտադիր սկզբունքով մուծվելով և Փաշինյանի կապրիզները բավարարելով։ Այդպես չեղավ ու չի լինելու, քանի որ Փաշինյանից ավելի ագահ ու փողասեր մարդ շատ քիչ է հանդիպում բնության մեջ։ Ու խնդիրն այն է, որ նա չի կշտանում բառիս բուն և փոխաբերական իմաստով։

Երբ Փաշինյանի ցանկությամբ ֆիզիկապես հարձակվեցին Էդմոն Մարուքյանի վրա, կողքից շատերը թամաշա էին անում։ Նիկոլն արդարացրեց բռնությունը, բայց հակադարձող չեղավ։ Լուռ էր նաև դահլիճում թամաշա անող ԲՀԿ-ն։

Հիմա Փաշինյանը հարձակվել է Գագիկ Ծառուկյանի դեմ։ Կիրակի առավոտով։ Նենգաբար և ապօրինաբար։ Եթե մյուս կուսակցությունները մտածեն, որ կարելի է կողքից թամաշա անել ու հայտարարել, թե բա իրավական գործընթաց է, սպասենք տեսնենք, թե նախաքնությունն ինչ կասի, ինչպես որ մի ժամանակ ԲՀԿ-ականներն ու մյուսներն էին թամաշա անում և արտահայտվում 2-րդ նախագահի դեմ ապօրինությունների ժամանակ, ապա չարաչար կսխալվեն։

Եթե Ծառուկյանի դեմ այս արշավը Նիկոլը մարսի, անցնելու է մյուսներին։ Նույնիսկ Նիկոլի հետ լեզու գտնելու թաքուն հույսեր փայփայող Էդմոն Մարուքյանի վրա է հարձակվելու։ Միգուցե ավելի վատ ձևով, քան Ծառուկյանի դեմ, քանզի ներտեսակային հակադրությունն ավելի դաժան է լինում։

Այնպես որ, «ուղտը» բոլորի դռանն է չոքելու։ Մի՛ մտածեք, որ այլոց դեմ գործած ապօրինությունը ձեզ չի կպնում։ Դա հենց ձե՛զ է վերաբերում։

Մի՛ լռեք և փակե՛ք նրա բերանը։

#փակիր_բերանդ»։