«Բարերը կարող են բացվել, եկեղեցին` ո՞չ»․ Արգենտինայում քահանան ի նշան կառավարության գործողությունների դեմ բողոքի եկեղեցին «բարի» է վերածել (լուսանկարներ)
Արգենտինայի Սան Լորենցո քաղաքում քահանան եկեղեցին վերածել է բարի՝ այդպիսով բողոքելով կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների ռեժիմի մեղմացման ֆոնին կրոնական ծառայությունների նկատմամբ սահմանափակումները շարունակելու, իսկ, օրինակ, բարերի գործունեության նկատմամբ այդ սահմանափակումները չեղարկելու որոշման դեմ:
Ինչպես գրում է The Guardian պարբերականը, բողոքի ակցիայի շրջանակում եկեղեցում տեղադրվել են բարին հատուկ սեղաններ, իսկ քահանները մատուցողների հագուստներ են հագել և, Աստվածաշունչը ձեռքներին, անցել սեղանների կողքով՝ նշելով, թե «երկրպագության բար» են բացել։
Աղբյուրը պարզաբանում է, որ Արգենտինայում կորոնավիրուսային բարդ իրավիճակ է ստեղծվել հիմնականում մայրաքաղաք Բուենոս Այրեսում և դրա հարակից շրջաններում, իսկ երկրի մնացած այլ հատվածները համաճարակաբանական առումով հարաբերականորեն լավ վիճակում են գտնվում։ Նշվում է, որ կոնկերտ այս քաղաքում՝ Սան Լորենցոյում, հիմնարկությունների մեծ մասը, այդ թվում նաև ՝ բարերը և ռեստորանները վերսկսել են իրենց գործունեությունը, սակայն եկեղեցում 10 հոգուց ավել մարդկանց ներկայությամբ հոգևոր ծառայությունների իրականացումը խստիվ արգելվում է։ Այս որոշումն էլ վրդովվեցրել է քահանային և ստիպել կառավարությանը հեգնող նման քայլի գնալ։
«Մենք ցանկանում ենք մեր հավատքի ծառայություններն իրականացնել․ բարերը կարող են բացվել, խանութները կարող են բացվել, եկեղեցին չի՞ կարող բացվել, ինչո՞ւ են մեր նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերում»,- ասել է քահանան տեղական լրատվականներից մեկին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին