Ոսկու պաշարները Նյու Յորքում ռեկորդային ծավալների են հասել
Պահուստներում Նյու Յորքյան Comex բորսայի կողմից հաստատված ոսկու պաշարները հասել են ռեկորդային ծավալի՝ 29,7 մլն տրոյական ունցիայի, 2013 թվականից տվյալներ հավաքող FactSet ընկերությանը հղում անելով, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Այդ ոսկու համարյա երեք քառորդը, որը կշռում է ինչպես լրիվ բեռնված 9 հատ Boeing 737-700 ինքնաթիռ, Նյու Յորք է բերվել վերջին երեք ամսում, նշում է թերթը։
Նյու Յորքի «ոսկու տենդը» թերթը կապում է համավարակի հետ, որը մատակարարումների շղթաների խափանման պատճառով քաոս է առաջացրել թանկարժեք մետաղների շուկայում։ WSJ-ը նշում է, որ կատարվածը խաափանել է արեւմուտքից արեւելք ոսկու ավանդական հոսքը՝ վերաձեւելով միջազգային շուկայի քարտեզը։ Մատակարարումների ավանդական ուղիների վերականգնումը կարող է ամիսներ տեւել, քանի որ թանկարժեք մետաղներ գնող երկու երկրներում՝ Չինաստանում եւ Հնդկաստանում ոսկու պահանջարկը նվազել է, հաղորդում է Forbes-ը։
Ինչո՞ւ են ոսկին տանում Նյու Յորք
Որովհետեւ այն պահանջարկ ունի ամերիկյան ներդրողների շրջանում, գրում է WSJ-ը։ Շատերն այդ թանկարժեք մետաղի մեջ անվտանգ ակտիվ են տեսնում, որը հնարավորություն կտա պահպանել կարողությունը ճգնաժամի ընթացքում։ Այս տարի ոսկու գինն աճել է մոտ 15%-ով, եւ հինգշաբթի օրը մեկ տրոյական ունցիան արժեր 1740 ԱՄՆ դոլար, նշում է թերթը։
Մյուս պատճառն այն է, որ ներդրողները, բանկերը եւ ոսկի արդյունահանողները օգտագործում են Comex բորսան ոսկու մատակարարման գործարքների գնման եւ վաճառքի համար, իսկ ֆիզիկական համարժեքով ոսկու վաճառքով զբաղվում են Մեծ Բրիտանիայում։ Այդ երկու շուկաների գները սովորաբար իրարից տարբերվում են մեկ տրոյական ունցիայի հաշվով մի քանի դոլարով։
Թրեյդերները գիտեն, որ եթե գները սկսեն տարբերվել, բանկերը կարող են ոսկին Եվրոպայից Նյու Յորք բերել՝ ըստ պայմանագրերի մատակարարման համար, որպեսզի գները կրկին նմանվեն։
Սակայն տեղաշարժի սահմանափակումները սպառնալիքի տակ են դրել ինքնակարգավորվող այս մեխանիզմը, նշում է հրատարակությունը: Ապրիլի սկզբին Նյու Յորքում ոսկու գինը մինչեւ 70 դոլարով գերազանցել է թանկարժեք մետաղների արժեքին Լոնդոնում: Աճող տարբերությունը հարվածել է բանկերին, որոնք սովորաբար ձուլակտորներ են գնում Մեծ Բրիտանիայում եւ ապահովագրում են Comex-ում ֆյուչերսների վաճառքի շնորհիվ։ Կորուստները նվազեցնելու համար բանկերը համարյա միանգամից սկսել են հարյուրավոր տոննա ոսկի տեղափոխել Նյու Յորք եւ տեղավորել դրանք Comex-ի գանձարաններում, որպեսզի տրամադրեն պայմանագրով գնորդներին։ Այժմ գները երկու շուկաներում մոտեցել են, սակայն հինգշաբթի օրը պահպանվել է պատմական չափանիշներով մեծ՝ 6,15 դոլարի տարբերություն, գրում է թերթը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին