Առաջիկա ամիսներին ԱՄՆ-ն կկրճատի Իրաքում զորքի թվաքանակը
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ առաջիկա ամիսներին կկրճատի Իրաքում զորքի թվաքանակը, փոխանցում է AFP-ն:
Վերջին 10 տարում 2 երկրների միջեւ առաջին ռազմավարական երկխոսության ժամանակ Վաշինգտոնը նաեւ խոստացել է աջակցել Իրաքի տնտեսությանը:
Լարվածությունը կտրուկ աճել էր հունվարին Բաղդադի օդանավակայանի վրա ԱՄՆ հարվածից հետո, որի հետեւանքով զոհվել էին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ իրաքցի զորահրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդին: Իրաքցի օրենսդիրները պահանջել էին երկրում գտնվող շուրջ 5200 ամերիկացի զինվորների դուրսբերում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ հայտարարության մեջ նշել է, որ 2014 թվականին Իրաք ամերիկացի զինվորականների վերադարձի նպատակը,- հաղթել «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին,- զգալի հաջողությունների է հասել:
«Երկու երկրները ընդունել են, որ ԻԼԻՊ-ի սպառնալիքի վերացման գործում զգալի առաջընթացի լույսի ներքո ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին շարունակելու է Իրաքում զորքի կրճատումը,- նշված է համատեղ հայտարարության մեջ: - Միացյալ Նահանգները հաստատել է, որ իրենք չեն պահանջում Իրաքում մշտական զինվորական ներկայություն»:
Մերձավոր Արեւելքի հարցերով ամերիկացի գլխավոր դիվանագետ Դեւիդ Շենքերը լրագրողներին ասել է, որ պատվիրակությունները չեն քննարկել զորքերի դուրսբերման ժամկետները:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ուղեւորությունների սահմանափակումների պատճառով բարձր մակարդակով բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային Բաղդադում, փոխարինվել են կարճատեւ առցանց նստաշրջանով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին