Խաղերը կկայանան մեկ քաղաքում
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել եվրագավաթային մրցաշրջանն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Sky Sport Italy-ն։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանը՝ սկսած քառորդ եզրափակչից, կանցկացվի Լիսաբոնում՝ «Ութի եզրափակիչ» ձևաչափով, դրա հետ մեկտեղ, 1/8 եզրափակչի խաղերը կանցկացվեն տանտերերի մարզադաշտերում։
Եվրոպա լիգան կանցկացվի նույն սիստեմով․ խաղերը կընդունի գերմանական քաղաքներից մեկը։
Հայտնի է դարձել նաև Եվրոպայի Սուպերգավաթի անցկացման վայրը․ այն կկայանա Բուդապեշտում։
Հիշեցնենք, որ ՉԼ քառորդ եզրափակչի ուղեգրեր արդեն նվաճել են ՊՍԺ-ն, «Ատլետիկոն», «Ատալանտան» ու «ՌԲ Լայպցիգը»։ Բայց ևս 4 մասնակից դեռևս որոշված չէ, քանի որ անհրաժեշտ է 1/8 եզրափակչի 4 պատասխան խաղ անցկացնել․ «Ռեալ»- «Մանչեսթեր Սիթի» (առաջին խաղը՝ 1-2), «Չելսի»- «Բավարիա» (0-3), «Լիոն»- «Յուվենտուս» (1-0), «Նապոլի»- «Բարսելոնա» (1-1):