ԵՄ-ն սոցցանցերին կոչ է անում ուժեղացնել պայքարը կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության դեմ
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան առցանց հարթակներին, ինչպիսիք են Google-ը եւ Facebook-ը, կոչ է արել ուժեղացնել պայքարը կեղծ լուրերի դեմ, մասնավորապես այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը եւ Ռուսաստանը: Ընդ որում, նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստերը ստուգելու Twitter-ի մոտեցումը, հայտնում է AP-ը։
Հրապարակելով կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի պլանը՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Ժուրովան ասել է, թե ցանկանում է, որ տեխնոլոգիական ընկերությունները մանրամասն ամսական զեկույցներ ներկայացնեն կեղծ լուրերը կանխելու ուղղությամբ իրենց ձեռնարկած գործողությունների վերաբերյալ: ԵՄ-ն պնդում է, որ «օտարերկրյա սուբյեկտները եւ որոշ երրորդ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանը եւ Չինաստանը, մասնակցել են ԵՄ-ում, նրա հարեւան երկրներում եւ ամբողջ աշխարհում ազդեցության նպատակաուղղված գործողություններին ու ապատեղեկատվական քարոզարշավներին»։
Ժուրովան բարձր է գնահատել այն առցանց ընկերություններին, որոնք ստորագրել են կամավոր օրենսդրություն՝ ուղղված վիրուսի հետ կապված ապատեղեկատվության տարածումը դադարեցնելուն, սակայն ասել է, որ սա միայն առաջին քայլն է, եւ որ «բարելավման հնարավորություն կա»:
Նա հերքել է այն ենթադրությունները, որ ԵՀ-ն ծրագրում է կարգավորել հենց ապատեղեկատվությունը․ «Ես չեմ ուզում ճշմարտության նախարարություն ստեղծել»։
Ընդ որում, նա բարձր է գնահատել Twitter-ի մոտեցումը, երբ նա Թրամփի երկու թվիթների հանդեպ փաստերի ստուգման նախազգուշացում էր տեղադրել: «Ես սատարում եմ Twitter-ի արձագանքը նախագահ Թրամփի թվիթներին»,- լրագրողներին ասել է Ժուրովան: «Նրանք չեն ջնջել դա: Բոլորս դա տեսնում ենք: Նրանք փաստերով ստուգված տեղեկատվություն են տրամադրել»:
ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հայտարարել են, որ աջակցում են ԵՄ նոր ծրագրերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին