Ճապոնիայում կստեղծեն արբանյակ, որը կվերացնի տիեզերական աղբը
Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների պետական գործակալությունը (JAXA) նախատեսում է ստեղծել արբանյակ, որը լազերային ճառագայթի միջոցով տիեզերական աղբը կնետի մթնոլորտ, որտեղ այն կվառվի:
Ինչպես հայտնում է Naked-Science-ը՝ հղում անելով NHK-ին, արբանյակի ստեղծմանը կմասնակցեն նաեւ արբանյակային կապի SKY Perfect JSAT օպերատորը եւ բնական գիտությունների ճապոնական Riken ինստիտուտը: Սարքի արձակումը ուղեծիր մտադիր են իրականացնել երեք տարուց:
Տիեզերական աղբի խնդիրը հատկապես սրվել է վերջին տասնամյակների ընթացքում՝ տիեզերագնացության զարգացման եւ մեծ թվով տիեզերանավերի գործարկման հետ: Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ 1957 թվականից ի վեր, երբ Երկրի առաջին արհեստական «Սպուտնիկ-1» արբանյակն ուղեծիր թռավ, մարդկությունը իրականացրել է շուրջ 5450 արձակում: Բեկորների քանակը, 2019-ի սկզբի տվյալներով, կազմել է ավելի քան 10 սմ չափով 34 000 աբյեկտ, 1-10 սանտինետրանոց 900 000 օբյեկտ, 1մմ-ից մինչեւ 10 սմ չափերով՝ 128 միլիոն օբյեկտ։
Այդ պատճառով տիեզերանավերի օպերատորները կատարում են «բախումից խուսափելու մանեւրներ»՝ իրենց տիեզերանավերը տիեզերական աղբի հետ հնարավոր աղետալի բախումներից պաշտպանելու համար: Ավելի վաղ Ճապոնիայում ստեղծվել է Օդային ինքնապաշտպանության ուժերի տիեզերական օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել է մոտ 20 մարդ: Նրանց խնդիրը կլինի ուղեծրային արբանյակների շուրջ անվտանգությանը հետեւելը, այդ թվում՝ տիեզերական աղբի վերահսկումը։ Ընդ որում, հին սարքերի բեկորներին հետեւելու համար մտադիր են օգտագործել մասնագիտացված ռադար, որը մոտ 2023 թվականից կտեղակայվի Յամագուտիի ռազմաբազայի տարածքում:


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին