Ո՞վ է մեղավոր, ժողովո՞ւրդը… Իհարկե այո, քանզի դեռ հանդուրժում ու ըմբռնում է. Պարունակ Զելվեյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առողջապահական համակարգի դիլետանտ ղեկավարումը կոծկելն ու ձախողումը պատիվ չի բերում մեր Երկրին։ Նույնիսկ արդեն սպառնում է մեր Երկրի անվտանգությանը։
ՀՀ առողջապահական համակարգի ղեկավարների (ղեկավարի) և/կամ որոշումներ պարտադրողի և/կամ պարտադրողների սեփական սխալներն ու ձախողումները չտեսնելու ունակության համարձակության բացակայությունը, կամ որ ավելի պախարակելի է ամբարտավանությունը՝ հանգեցրել է քաոսի ու համընդհանուր մտահոգության ու անվստահության սերմանմանը։
Երկրի բարձրագույն ղեկավարությունը պետք է սթափ ու օբյեկտիվ գնահատի այսօր որոշումներ կայացնող և/կամ կայացնողների մասնագիտական և/կամ կազմակերպչական ունակության, կամ այլ նկատառումների վրա։
Համաճարակի այս իրավիճակում (նվազագունը 3-4 ամիս ունեինք արժանավայել պատրաստվելու համար) 4-5 օր սպասելով նմուշառված անձանց արդյունքներին սպասելու փաստը արդեն խոսում է, որ մեր առողջապահական համակարգը լիարժեք ու արդյունավետ չի գործում։ Ինչու չի գործու՞մ….. Ո՞վ է պատասխանատու, կամ պատասխան տալու՞….
Ով է մեղավոր ժողովուրդը՞…. Իհարկե այո, քանզի դեռ հանդուրժում ու ըմբռնում է….»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան