Կադիրովը 207 հարսնացուի «գլխագնի» համար փեսացուներին գումար կտրամադրի
ՌԴ կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հանձնարարել է հարսնացուների «գլխագնի» համար կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած 207 փեսացուի գումար հատկացնել, հայտնում է lenta.ru կայքը՝ հղում տալով հանրապետության մահմեդականների հոգևոր վարչության հայտարարությանը։
Նշվում է, որ մուսուլմանական ավանդույթների համաձայն՝ ամուսնական արարողության կազմակերպման համար հոգևորականների կողմից նախապես կազմված ցուցակով փեսացուների ընտանիքներից յուրաքանչյուրին 50 000 ռուբլի գումար կտրամադրվի։ Այս գումարն օգտագործվելու է հարսնացուի «գլխագնի» համար, թեև այն վերջում նվիրում են աղջկան։
Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում երկրում ամուսնական արարողությունների համար նոր կանոններ են գործում, որոնց համաձայն՝ հարսնացուի հետևից կարող է միայն երկու մեքենա ժամանել, իսկ արարողության մասնակիցների շրջանակը միայն ամենամոտ հարազատներով պետք է սահմանափակվի։


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...