New York Times-ի խմբագիրն աշխատանքից հեռացել է աղմկահարույց հոդվածի հրապարակման համար
Ամերիկյան New York Times-ի խմբագիրներից մեկը հեռացել է աշխատանքից պարբերականում Արկանզաս նահանգից հանրապետական սենատոր Թոմ Քոթոնի հոդվածի հրապարակումից հետո, որում սենատորը կոչ էր անում զորքերը հանել ընդդեմ բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիական բնակչության: Հոդվածի հրապարակումից հետո խմբագիրը կոշտ քննադատվել է:
Սենատոր Թոմ Քոթանի հոդվածը հրապարակվել էր «Ուղարկեք զորքերը» վերնագրով:
«Միակ բանը, որը կվերականգնի կարգուկանոնը փողոցում, դա ճնշող ուժի կիրառումն է, ցրելն ու օրինախախտներին ձերբակալելը»,-ասված է սենատորի հոդվածում: Հրապարակված հոդվածն ընթերցողների և պարբերականի լրագրողների բարկությունն է առաջացրել:
«New York Times-ի խմբագիր Ջեյմ Բենեթը հեռացել է աշխատանքից նրանից հետո, երբ մի քանի օր առաջ «Կարծիք» հատվածում, որը ղեկավարվում էր նրա կողմից, հրապարակվել է սենատորի՝ լրջորեն քննադատված հոդվածը. այն ամերիկյան քաղաքներում քաղաքացիական հուզումների նկատմամբ ռազմական պատասխանի կոչ էր անում»,-ասված է պարբերականի հաղորդագրությունում:
«Մենք եկանք եզրակացության, որ Ջեյմսը չի կարող թիմին տանել փոփոխությունների հաջորդ փուլ, որի կարիքը մենք ունենք»,-հայտարարել է պարբերականի խմբագիր և սեփականատիրոջ որդի Արթուր Սուլցբերգերը:
Բացի այդ, պարբերականը տեղեկացնում է, որ հինգշաբթի երեկոյան ավելի քան 800 աշխատակից հոդվածի հրապարակման դեմ նամակ է ստորագրել:
Ուրբաթ օրը բոլոր աշխատակիցների առցանց ժողովի ժամանակ 54-ամյա Բենեթը ներողություն էր խնդրել հոդվածի տպագրման համար:
ԱՄՆ-ում զանգվածային ցույցերը մեկնարկել են մայիսի 25-ին Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտի սպանությունից հետո: Մինեապոլիսի ոստիկանության նախկին սպան, ծնկով սեղմած պահելով տղամարդու պարանոցը, խեղդամահ է արել նրան: Կատարվարծից զայրացած քաղաքացիները պահանջում են խստագույնս պատժել ինչպես սպանության հեղինակին, այնպես էլ նրա կողքին կանգնած մյուս երեք ոստիկաններին, որոնք ոչինչ չեն արել Ֆլոյդին փրկելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին