Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Գույքահարկի փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացի բերվում է հարկային դաշտ

Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ոչ միայն շքեղ առանձնատների սեփականատերերը կվճարեն բարձր դրույքաչափերով գույքահարկ, այլ նաև շարքային քաղաքացիները՝ սովորական բնակարանների և անհատական բնակելի տների ու հողամասերի համար։ Այս փոփոխության արդյունքում առնվազն կես միլիոն մարդ, որոնք նախկինում ազատված են եղել գույքահարկից, արդեն այն վճարելու պարտավորություններ կունենան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Սարգսյանը։

Նշենք, որ ներկայումս մինչև 3 միլիոն արժողությամբ գույքը չի հարկվում, բացի այդ, գույքահարկը այժմ հաշվարկվում է կադաստրային արժեքով։

«Փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացի բերվում են հարկային դաշտ, դա էական սոցիալական արդարություն ոչ միայն չի ապահովի, ավելին, էլ ավելի կխորացնի առկա սոցիալական խնդիրները»,- նշեց նա։ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ հաշվի առնելով ՀՀ-ում եկամուտների խիստ բևեռացվածությունը՝ սոցիալական արդարություն ապահովելու համար, ընդհակառակը պետք է պահպանվեր և նույնիսկ բարձրացվեր չհարկվող շեմը։ Տնտեսագետի խոսքով՝ համատարած հարկում նախատեսող նման օրենքի ընդունմանը ՀՀ-ն դեռևս պատրաստ չէ․ «Իսկ ներկայիս տնտեսական անկման և ճգնաժամի փուլում հարկային դրույքաչափերի բարձրացումը որևէ տնտեսական հիմնավորում չի կարող ունենալ»,- ասաց նա։

- Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Նախագծի ընդուն­ման դեպքում բարձրարժեք գույքի գույքահարկը մի քանի անգամ կբարարձրանա, բայց զուգահեռ բարձրանալու ինչպես միջին խավի համար, այնպես էլ վերացվելու են չհարկվող շեմերը։ Ինչ եք կարծում, ճի՞շտ ժամանակ է ընտրված այս փոփոխությունների համար՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը։

- Փաստացի, Հարկային օրենսգրքի փոփոխությունների այս նախագծով ոչ միայն շքեղ առանձնատների սեփականատերերը կվճարեն բարձր դրույքաչափերով գույքահարկ, այլ նաև շարքային քաղաքացիները՝ սովորական բնակարանների և անհատական բնակելի տների ու հողամասերի համար։ Այս փոփոխության արդյունքում առնվազն կես միլիոն մարդ, որոնք նախկինում ազատված են եղել գույքահարկից, արդեն այն վճարելու պարտավորություններ կունենան: Ինչպես գիտեք, այժմ գործում է չհարկվող շեմ՝ մինչև 3 միլիոն արժողությամբ գույքի վրա։ Բացի այդ, եթե նախկինում գույքահարկը գանձվում էր, հաշվի առնելով գույքի կադաստրային արժեքը, ապա փոփոխությունների ընդունման արդյունքում գույքահարկը հաշվարկվելու է շուկայական արժեքի հիման վրա, որը մի քանի անգամ ավելի բարձր կլինի։

Ներկայիս տնտեսական անկման և ճգնաժամի փուլում հարկային դրույքաչափերի բարձրացումը որևէ տնտեսական հիմնավորում չի կարող ունենալ։ Նշեմ, որ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ընթացքում որևէ երկիր դեռ հարկային դրույքաչափ չի բարձրացրել և առհասարակ նման իրավիճակներում սովորաբար հարկերը նվազեցնում են, ոչ թե բարձրացնում։ Նման փոփոխությունը եթե բարձր տնտեսական աճի պայմաններում միգուցե և հնարավոր էր փուլային ձևով իրականացնել, ապա տնտեսական խորը անկման և ապագա տնտեսական զարգացումների անորոշությունների այս ժամանակահատվածում նման փոփոխությունը ժամանակավրեպ է և ընդունման դեպքում միանշանակ բացասաբար կանդրադառնա մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և ազգաբնակչության կենսամակարդակի վրա:

- Կադաստրի կոմիտեն ունի՞ բավարար ռեսուրսներ անշարժ գույքի իրական գներին մոտ կադաստրային գներ սահմանելու համար։ Նաև անշարժ գույքի շուկայում ճգնաժամով պայմանավորված կանխատեսվում է գնանկում, այս դեպքում չե՞ն շեղվի կադաստրային ու շուկայական արժեքները։

- Ներկայումս, Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը մի քանի անգամ զիջում է շուկայական արժեքին, և տվյալ պահին դեռևս գույքահարկը հաշվարկում են՝ հիմք ընդունելով գույքի կադաստրային արժեքը։ Սակայն, եթե առաջարկվող փոփոխությունների նախագիծը ընդունվի ԱԺ կողմից՝ անշարժ գույքի հարկը հաշվարկելիս այլևս հիմք են ընդունելու դրա շուկայական արժեքը, որը պետք է սահմանվի Կադաստրի կոմիտեի կողմից։

Շուկայական գների հաշվարկման մի քանի եղանակ կա, որոնցից մեկն էլ՝ շուկայում անշարժ գույքի առքուվաճառքի գների միջինացված ցուցանիշն է։ Այստեղ ամենամեծ խնդիրը ոչ թե Կադաստրի կոմիտեի ռեսուրսներն են, այլ այն, որ շուկայական գները անփոփոխ չեն և ժամանակի ընթացքում փոփոխվում են՝ հատկապես ճգնաժամային այս փուլում, երբ գներն անկման միտում ունեն։ Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում անխուսափելիորեն անհրաժեշտություն կառաջանա հաճախակի վերանայել այդ արժեքները, այլապես դրանք օբյեկտիվորեն չեն արտացոլի շուկայական իրավիճակը և չեն ապահովի հարկման օբյեկտիվությունը։ Նման դեպքերում կառաջանան բազմաթիվ խնդիրներ՝ ինչպես բյուջների մուտքերի պլանավորման, այնպես էլ հարկերի հաշվարկման հետ կապված ։

– Այս Կառավարությունը Հարկային օրենսգրքի նախորդ փոփոխություններով անցավ համահարթ եկամտահարկի մոդելին՝ և շատ, և քիչ եկամուտ ստացողները հարկվում են հավասարաչափ։ Նշվում էր, որ սոցիալական արդարությունը վերականգնվելու է գույքահարկի դրույքաչափերի փոփոխությամբ։ Որքանո՞վ է գույքահարկի դրույքաչափերի առաջարկվող տարբերակը լուծում այդ սոցիալական արդարության խնդիրը։

- Առաջին հայացքից կարող է թվալ, որ նախագծով սահմանված գույքահարկի պրոգրեսիվ դրույքաչափերը կապահովեն սոցիալական արդարություն, սակայն զուտ միայն այն հանգամանքը, որ սա իրականացվում է ճգնաժամի փուլում (երբ հարկային դրույքաչափերը առհասարակ նվազեցվում են, այլ ոչ թե բարձրացվում) և փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացու բերվում են հարկային դաշտ, ապա էական սոցիալական արդարություն այն չի ապահովի, ավելին, էլ ավելի կխորացնի առկա սոցիալական խնդիրները։ Կարծում եմ, համատարած հարկում նախատեսող նման օրենքի ընդունմանը մեր երկիրը դեռևս պատրաստ չէ։ Ներկայումս, հաշվի առնելով մեր հանրապետությունում եկամուտների խիստ բևեռացվածությունը՝ սոցիալական արդարություն ապահովելու համար, ընդհակառակը պետք է պահպանվեր և նույնիսկ բարձրացվեր չհարկվող շեմը, իսկ ինչ վերաբերվում է շքեղ բնակարանների և առանձնատների գույքահարկին, ապա այն իհարկե, ներկայումս շատ ցածր է և միանշանակ պետք է բարձրացվի ։

– Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության որոշումից հետո կարծիքներ են հնչում, թե ինչպե՞ս պետք է Երևանի կենտրոնում բնակվողը, որը ժառանգություն է ստացել անշարժ գույքը և այժմ մեծ եկամուտներ չունի (այսպիսի դեպքերը քիչ չեն), վճարելու գույքահարկը, քանի որ Կենտրոնում բնակարանների գներն անհամեմատ ավելի բարձր են։ Ի՞նչ կարող եք ասել սրա վերաբերյալ։

- Բնականաբար, նախագծի ընդունման դեպքում նման խնդիրները անխուսափելի կլինեն։ Ինչպես նշեցի արդեն, այս օրինագիծը բացասական ազդեցություն կունենա մեր ազգաբնակչության սոցիալական վիճակի և կենսամակարդակի վրա։ Երևանի կենտրոնում բնակվող քաղաքացիները ստիպված կլինեն կրճատել իրենց կենսական ծախսերը, որպեսզի հնարավորություն ունենան բարձ դրույքաչափով գույքահարկի գումարը վճարել, հակառակ դեպքում՝ ստիպված կլինեն վաճառել իրենց բնակարանները և ավելի մատչելի շուկայական գներով բնակարաններ գնել։ Ինչ խոսք, սա էլ իր հերթին բացասական սոցիալական ռեզոնանս կառաջացնի։