Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում Մարդու իրավունքների նոր պաշտպան Ռուսաստանում Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ Թրամփ Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն Սպասվում են կարճատեւ տեղումներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել էՍև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը կկանոնակարգվի Հայ խաղաղապահները Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են երկկողմանի միջոցառմանըՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկինԿյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կանՔննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորություններըԴեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՆոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել ԿարապետյանիՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համարՉեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայնՀամայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտելՀանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունըՆոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև
Աշխարհ

Սովորություններ, որոնք ձեր առավոտը բարի կդարձնեն

Սովորույթ №1: «Աստված տալիս է նրան, ով շուտ է արթնանում»

Սկզբի համար պետք է սովորել վաղ արթնանալ: Թվում է, թե պարադոքս է, բայց վաղ արթնանալն առավոտյան հրաշալի առույգություն է երաշխավորում, իհարկե ժամանակին քնի պառկելու պայմանով:

Արթնանալու իդեալական ժամանակ է համարվում առավոտվա 6-ը եւ ավելի շուտ: Իզուր չէ, որ մեր նախնիները արթնանում էին մայրամուտի հետ եւ նկատեք` առանց որեւէ զարթուցիչի: Ավելի ուշ արթնանալը հղի է հոգեհուզական վիճակի խանգարմամբ, որոշ խրոնիկական հիվանդությունների սրումով, իմունիտետի նվազմամբ, միգրեններով, մեծացած ախորժակով, ապատիայով եւ նույնիսկ դեպրեսիաներով:

Ինձ վրա հողաթափ մի նետեք, ավելի լավ է վերհիշեք, թե երբ հանգստյան օրերին փորձում էիք քունն առնել եւ մինչեւ ճաշ անկողնում թավալվում էիք, իրո ՞ք ձեզ առույգ էիք զգում ուշ արթնանալուց հետո, իրո ՞ք անկողնուց ցատկում էիք ժամը մեկին եւ ձեզ էներգիայով լեցուն էիք զգում: Իսկ այժմ փորձարկում կատարեք եւ փորձեք գոնե մեկ շաբաթ պառկել քնելու 22-23:00-ից ոչ ուշ եւ արթնանալ 6:00-ին: Հետեւեք ձեր ինքնազգացողությանը եւ տրամադրությանը: Վստահեք իմ անձնական փորձին եւ իմ հաճախորդների փորձին. դուք գրեթե անմիջապես դրական դինամիկա կզգաք: Եվ այն պատրվակը, թե դուք «բու» եք, արդարացում չունի: Ձեզ մեծ գաղտնիք հայտնեմ. մենք բոլորս ի բնե «արտույտներ» ենք, դա մեր մեջ դրված է հենց բնությունից, որտեղ մայրամուտի հետ բոլոր կենդանի արարածները քնում են, իսկ արթնանում են արեւածագի հետ: Մեզանից շատերին «բու» է դարձրել քաղաքակրթությունը, կյանքի խելահեղ տեմպը եւ առաջավոր տեխնոլոգիաների դարը, բայց դա հեշտորեն շտկելի է, մի հուզվեք:

Սովորույթ №2. «Պատրաստվիր մարմնամարզության»

Սովորելով վաղ արթնանալ, մենք մի քանի րոպեի ազատ ժամանակ ձեռք կբերենք, որոնք հնարավոր է օգուտով անցկացնել, այն է` առավտյան վարժությունների համալիր կատարելով: Բայց մարմնամարզությունը մի շփոթեք սպորտով լիարժեքորեն զբաղվելու հետ: Մարմնամարզությունն ուղղված է ներքին օրգանների աշխատանքի ակտիվացմանը, արյան շրջանառության բարելավմանը (քնի ընթացքում արյունն ավելի խիտ է դառնում, ավելի դանդաղ է հոսում), կապերի եւ հոդերի մարզմանը, ինչը կօգնի օրվա ընթացքում խուսափել սովորական կենցաղային վնասվածքներից: Այդ պատճառով ձեզ համար 10-15 րոպե առանձնացրեք, թուլացրեք մկանների հիմնական խմբերը, մի քանի պարզ վարժություն կատարեք ձեր խնդրահարույց գոտիներում:

Իդեալականը առավոտյան մարմնամարզությունը բնության գրկում կատարելն է` թոքերը թթվածնով հարստացնելով: Բայց սովորական բնակարանի պայմաններում հնարավոր է օդափոխել սենյակը կամ էլ մարզվել պատշգամբում, եթե իհարկե այն չի նայում ավտոմայրուղուն:

Կանոնավոր կերպով մարմնամարզություն կատարեք, ամեն օր, ներառյալ հանգստյան օրերը, եւ մի մոռացեք դրանից առաջ կիտրոնի շերտիկով 1-2 բաժակ տաք ջուր խմել:

Սովորույթ №3. «Կոնտրաստով»

Այո, առավոտյան ծեսերն առաջարկում եմ ավարտել կոնտրաստային ցնցուղով: Տաք եւ սառը ցնցուղների հերթագայությունն ակտիվացնում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, բարելավում է իմունիտետը եւ մարզում է օրգանիզմն ընդհանուր առմամբ: Էլ չասած այն մասին, որ կոնտրաստային ցնցուղը արթնացնում է ցանկացած ցնցուղից ավելի լավ եւ առույգությամբ է լիցքավորում ամբողջ օրվա համար:

Որպեսզի տվյալ առավոտյան պրոեցդուրան միայն օգուտ բերի, անհրաժեշտ է ճիշտ կատարել այն: Նախ ձեզ վրա տաք ջուր լցրեք, հետո միացրեք ձեզ համար առավելագույնս տանելի տաք ջուրը եւ դրա տակ կանգնեք մոտ 30 վայրկյան, հետո` սառը` մոտ 10-20 վայրկյան: Այդպես կրկնեք 3 անգամ, պրոցեդուրան ավարտելով սառը ջրով: Ժամանակի հետ սառը ջրի շիթի տակ կանգնելու ժամանակահատվածը կարող եք մեծացնել մինչեւ 1-1,5 րոպե:

Իհարկե, առաջին մի քանի պրոցեդուրան հազիվ թե ձեզ հաճույք պատճառեն, բայց կանոնավոր կերպով նման լոգանքներից մեկ շաբաթ անց դա ձեզ դուրս կգա եւ չեք կարողանա ձեր առավոտը պատկերացնել առանց կոտրաստային ցնցուղի:

Առավոտվա այս ոչ բարդ պրոցեդուրաներին անցեք հենց այսօր եւ շատ շուտով «Առավոտը բարի չի լինում» ասույթը հաստատ ձեր մասին չի լինի: