Պեկինի իշխանությունները $1.7 մլրդ կբաժանեն բնակիչների գնումների համար
Պեկինի իշխանությունները $1.7 մլրդ (12,2 մլրդ յուան) կբաժանեն բնակիչներին սպառումը խթանելու նպատակով։ Նախատեսվում է այդ գումարի վաուչերներ թողարկել, որոնք հնարավոր կլինի գնումների համար օգտագործել։
Պեկինն այդպիսով միացել է չինական մյուս քաղաքներին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին կսատարեն բնակչությանը տնտեսական ոլորտում, գրում է ՌԲԿ-ն։
Վաուչերների հատկացումը մեկնարկել է չինական JD.com առևտրի առցանց հարթակի միջոցով։ Ստացած կուպոնները քաղաքացիները կարող են օգտագործել ինչպես սովորական խանութներում, այնպես էլ առցանց` զբոսաշրջության, կրթության, սպորտի և հանրային սննդի ոլորտներում գնումների համար։
Վաուչերների հատկացումը 4 փուլով կընթանա՝ հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին։ Յուրաքանչյուր վաուչեր պետք է օգտագործել 14 օրվա ընթացքում։
Ավելի վաղ ավելի քան 6 մլրդ յուանի ($846 մլն) վաուչեր է բաժանվել չինական 50 քաղաքի բնակիչներին։
Չինաստանի տնտեսությունը մեծապես տուժել է կորոնավիրուսի պանդեմիայից։ Առավելապես տուժել են արդյունաբերությունը, մանրածախ առևտուրն ու հիմնական կապիտալ ներդրումները։ Մանրածախ առևտուրըւ 2020-ի հունվար-փետրվարի 20,5% մեծ անկումից հետո մարտին նվազել է 15,8%-ով, իսկ ներդրումները՝ 16,1%-ով։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխ...
Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով