Երևանի հուշերից մեկն էլ հողին հավասարեցրին. գրականագետ
Գրականագետ Տիգրան Ամիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության նրբ., նախկին Ալավերդյան փողոցի վրա գտնվող այս տունը այլևս գոյություն չունի:
Երկու օր առաջ հողին են հավասարացրել:
Իմ 2017 թվ-ին արած լուսանկարները ու մեր Firdus: The Memory of a Place / Ֆիրդուս. տեղի հիշողությունը գրքի Andrey Ivanov-ի հոդվածից մի պարբերություն.
Փողոցի անկյունում՝ ուղիղ կարմիր գծի երկայնքով, համեստ չափերի ու ճարտարապետական առումով որակյալ մի տուն կտեսնեք՝ սև տուֆից ճակատով, որում կիրառված են հայկական քաղաքային վերնակուլյարի բոլոր արքետիպերը՝ հարթ մշակված, իրար կիպ մոտեցրած տուֆային բլոկներից շքամուտքի պատ, բացվածքների դեկորատիվ շրջանակ, ճշգրիտ պրոֆիլավորված քիվ:
Վարպետը (վերնակուլյար ճարտարապետության դեպքում կարելի է տան գլխավոր կառուցողին անվանել «վարպետ»՝ բառի միջնադարյան իմաստով՝ նկատի չունենալով արհեստավարժ ճարտարապետի) հաջողությամբ ներառել է տունը փողոցի և տարածքի կոնֆիգուրացիայում, նրբորեն արտահայտել է ֆասադի հիմնական իմաստային շեշտադրումները՝ դուռն ու պատուհանները, ընդգծել է անցումը տնից դեպի երկինք համեստ, բայց արժանապատիվ կլասիցիստական քիվով, իսկ տան և գետնի հարաբերությունը՝ ավելի կոպիտ, բայց նորից մանրակրկիտ մշակված (կարծես թե բազալտե) հիմքով:
Տունը տանիք չունի, դուռը փակված է տուֆե պատով, բայց ամեն ինչ վերականգնելի է, և այս տան օրինակով միջավայրային կառուցապատման արվեստ կարող են սովորել ժամանակակից քաղաքաշինարարներն ու տուն կառուցողները, և ոչ միայն Երևանից»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան