Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. վարչապետ

2019 թվականը բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 միլիարդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել, որոնցից 62 միլիարդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 միլիարդ դրամի չափով մոտավորապես վերադարձվեց ավելացրած արժեքի հարկի պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի մեկը: Սա, կարծում եմ, պատամական իրադարձություն էր»,-ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, որ 2019 թվականին վերջին 12 տարվա համար աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել՝ 87,6 տոկոս: «Մեր կառավարությունը վայելում է պատմական տարիներում գործելու, կամ իրագործելու հնարավորությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքներին, վարչապետն ասաց, որ կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը նոր է սկսվել, դեռ անհայտ է, թե որքան այն կտևի։

«Ես խորհուրդ կտայի, որ մենք չշտապեինք հետևություններ անել այս առումով, թե ինչպիսին կլինի 2020 թվականը: Կարծում եմ, որ կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը նոր է սկսվել, դեռ անհայտ է, թե ինչքան այն կտևի, և՛ արդյունքները, և՛ նույնիսկ կորուստներն ամփոփելու համար դեռևս վաղ է:

Բյուջեի կատարողականի քննարկման համատեքստում նա անդրադարձավ կառավարության՝ ի սկզբանե որդեգրած կոնցեպցային, որը անվանում են՝ «ճգնաժամը՝ որպես հնարավորություն»:

«Ես կարծում եմ, որ հիմա՝ հենց այս օրերին Հայաստանի Հանրապետությունում խորը գերագնահատման գործընթաց է տեղի ունենում: Եվ այդ խորը գերագնահատաման գործընթացը կապված է պետական կարգի և անհատի փոխհարաբերությունների հետ: Կարծում եմ, որ հիմա կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, բայց արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները, քանի որ հին ընկալմամբ օրենքները գրում են իշխողները, որպեսզի մեզ՝ քաղաքացիներիս, պահեն իրենց հսկողության տակ: Նոր ընկալմամբ՝ պետք է լինի այնպես, որ օրենքները ստեղծում ենք մենք բոլորս ՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն, որպես պայմանավորվածություն, թե ինչպես ենք մենք ապրելու և հարաբերվելու իրար հետ: Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ»,-ասաց նա:

Վարչապետը, խոսելով բյուջեի հետ կապված ընկալումների մասին, ասաց, որ նոր ընկալումը պետք է լինի այն, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Ամեն դեպքում նա նշեց, որ չեն հավաքագրել, բյուջե չեն մուտքագրել այն ամբողջ ներուժը, որը տեսականորեն և իրականում գոյություն ունի: «Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի և նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման ներուժը կարող էր ավելի լիներ մինչև, օրինակ, 400 միլիարդ դրամից»,-ասաց նա: