Թրամփի և Բայդենի շտաբների վրա հաքերային հարձակման փորձեր են եղել
Google ընկերությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին նրա գլխավոր հակառակորդ Ջոզեֆ Բայդենի նախընտրական շտաբների համակարգչային համակարգերի վերահսկողությունը վերցնելու ուղղությամբ հաքերային փորձեր է ֆիքսել: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Google ընկերության կիբերանվտանգության բաժնի ղեկավար Շեյն Հանթլին:
Նրա խոսքով՝ Բայդենի շտաբի վրա հաքերային հարձակումները կատարվել են Չինաստանից, իսկ Թրամփի շտաբի վրա` Իրանից: Հաքերները կարող են կապ ունենալ իրենց երկրների ղեկավարության հետ:
Google-ում վստահեցնում են, որ հաքերների հաջողության հասնելու մասին ոչ մի վկայություն չկա: Միևնույն ժամանակ Հանթլին շտաբներին մի քանի կարգադրություններ է տվել, թե ինչպես պետք է վարվել նմանատիպ իրավիճակներում:
«Եթե դուք քարոզչությամբ եք զբաղվում, ձեր անձնական համարները կարող են կոտրվել: Օգտագործեք հնարավորինս լավ պաշտպանություն: Երկգործոն նույնականացումը կամ ուժեղացված անվտանգությունը իսկապես կարող են փոխել իրավիճակը»,-ասել է Հանթլին:
Նա տեղեկացրել է նաև, որ ընկերությունը հաքերային հարձակումների մասին տեղեկացրել է այն օգտատերերին, որոնց դա կարող էր վերաբերել, ինչպես նաև իրավապահ մարմիններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին