Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավում: Ընդ որում՝ պետության ղեկավարը նշել է յուրաքանչյուր մարզում իրադրությանը հետեւելու անհրաժեշտության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երկրում հիմա իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, բարելավվում»,- հայտարարել է Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Նա ընդգծել է. «Անկասկած, անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզում մշտապես եւ ամենամանրակրկիտ կերպով հետեւել իրադրությանը ու օպերատիվորեն, անհապաղ արձագանքել փոխվող իրավիճակին»:
Ընդ որում՝ նախագահը նշել է Անդրբայկալում կորոնավիրուսի տարածման բարդ դինամիկայի մասին եւ հանձնարարել այնտեղ COVID-19-ով հիվանդներին բուժելու համար հոսպիտալ ստեղծել:
Նոր ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ վերջին օրում Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 8 831, արդեն 10 օր այն չի անցնում 10 հազարից: Օրական աճը մնում է ռեկորդային ցածր մակարդակում՝ 2 տոկոս, ինչպես եւ մեկ օր առաջ: Ռուսաստանում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով է վարակվել ընդհանուր 441 108 մարդ, ապաքինվել է 204 623 մարդ, մահացել՝ 5 384-ը:


















































Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը
Ուֆայի հիվանդանոցից փախուստի են դիմել կարանտինում գտնվող 7 բժիշկ և բուժանձնակազմը
Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի
Մոսկվայում սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար․Քաղաքապետարան
Մարիա Զախարովան քննադատել է հարուստ ռուսներին, որոնք փախնում են Լոնդոնից կորոնավիրուսի պատճառով
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում